Ադրբեջանի ավիացիան հարվածներ է հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օդում են Թուրքիայի F-16 կործանիչները

Ադրբեջանի ավիացիան հարվածներ է հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օդում են Թուրքիայի F-16 կործանիչները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amԱդրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։

Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են», – գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում