Ադրբեջանցի զինվորը սպանվել է հարազատի կողմից

Ադրբեջանական բանակի զինծառայող է սպանվել: Ինչպես տեղեկացնում էHaqqin.az-ը, զինծառայողի սպանության մասին լուրը տարածել է Սումգայիթի դատախազությունը: 1990 թվականին ծնված Մեհման Աբդուլլաևը սպանվել է իր փեսայի’ Շահին Ալիևի կողմից:

Չնայած, որ դանակի վնասվածքներ ստացած ադրբեջանցին հասցվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել: Հետագայում պարզվել է, որ սպանված Աբդուլլաևը Ղազախի շրջանի զինծառայող է: Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննութուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում