AM | RU
USD
EUR
RUB

Իրավապաշտպանները գրանցել են նվազագույնը 820 սիրիացի վարձկանի տեղափոխում Ադրբեջան

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքական մասնավոր ռազմական ընկերությունները Անկարայի աջակցությամբ Սիրիայում վարձկաններ են հավաքագրում՝ Ղարաբաղում հակամարտության գոտի ուղարկելու և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնել է ռուսական РБК լրատվամիջոցը՝ հղում տալով Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնին:

Կենտրոնը գրանցել է նվազագույնը 850 զինյալի տեղափոխում Ադրբեջան: Սեպտեմբերի 29-ին կենտրոնը հաղորդել է այն մասին, որ զինյալների թիվը կազմել է 320, սակայն 1 օրում հակամարտության գոտի է տեղափոխվել ևս 520 մարդ: Ադրբեջան ուղարկվելիս իրենց հիմնական առաջադրանքն առանձին հատվածների պահպանությունն է եղել, սակայն արդյունքում իրենց ներառել են ռազմական գործողություններում:

Կենտրոնը, հղում անելով աղբյուրների, հաղորդում է, որ վարձկանների մեծ մասը սիրիական թուրքմեններ և Սիրիայի հյուսիսի թյուրքական բնակչության ներկայացուցիչներ են: Անկարային աջակցող արաբական խմբավորումները հրաժարվել են զինյալներ տրամադրել:

Բացի դա, РБК-ն գրում է, որ կենտրոնը հաղորդում է նաև Սիրիայում հայկական սփյուռքից հակամարտության գոտի մարտիկների տեղափոխման մասին, սակայն չի հստակցվում, թե քանի հոգու մասին է խոսքը:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում արդեն 3 վարձկան է սպանվել, որոնք կռվում էին Ադրբեջանի կողմից:

Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների:

Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների:

Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպություններ: Նշվածի մասին տեղեկություններ են հավաստվում են նաև Արցախի աղբյուրներով:

 

Լրահոս
Թեհրանի նախաձեռնությունը. Իրանի փոխարտգործնախարարը ԼՂ հարցով կայցելի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա Առուշ Առուշանյանը համտեղում է քաղաքապետի պաշտոնն ու գնդացրորդի ծառայությունը (տեսանյութ) Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ. ԻԻՀ բանակի հրամանատար ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները Փաշինյանին առաջարկել են հրատապ ԱԽ նիստ հրավիրել ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետն ազատվել է աշխատանքից «Բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար հարկավոր է Երևանի և Բաքվի համաձայնությունը»․ Պեսկով ՀՀ ՔԿ-ն հրապարակել է ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները լայնածավալ հարձակում են սկսել ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածների Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով սպանվել է 39 խաղաղ բնակիչ․ Արցախի ՄԻՊ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչներն այլ կայան են տեղափոխվել․ The Drive Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ․ կան վիրավորներ․ ՊՆ մամուլի խոսնակ Բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության դեպքեր. ԱԱԾ տնօրենի տեղակալ Թուրքական լիրան շարունակում է ռեկորդային անկում գրանցել ՊԲ-ն հրապարակել է ևս 35 զոհի անուն Ադրբեջանցիները կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. ՊՆ խոսնակ Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը հարյուր հազարավոր դոլարներ են նվիրաբերում հիմնադրամին Առավոտյան ադրբեջանական կողմը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի դիրքերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1600 դեպք ԱՄՆ-ի հայ երիտասարդները ԼՂ հակամարտության հարցում իրենց ձայնը լսելի դարձնելու համար հացադուլ են սկսել Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ․ ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ուղիղ ԼՂ հակամարտության գոտում զոհվել է Թուրքիայի հովանավորյալ «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը և ևս 18 վարձկան․ SOHR ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիաներ են իրականացրել մի շարք ընկերությունների դիմաց Կոչ ենք անում կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու կիրառումը․ ՀՀ ՊՆ (տեսանյութ) Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում․ Վահրամ Պողոսյան Դպրոցներում աշնանանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատարի պաշտոնից «Ժողովուրդ». Կորոնավարակն արագ զարգանում է, իսկ մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն «Ժողովուրդ». Ի՞նչ ունենք պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց. իրավիճակի ամփոփում «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի կոչով ձևավորված առաջին կամավորական ջոկատը մեկնեց Արցախ «Փաստ». Ադրբեջանցիները իրենց օգտին հրապարակումներ անելու համար բլոգերներ են վարձում այլ երկրներում «Հրապարակ». ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին «Փաստ». Թուրքիան Ադրբեջանին գործիքի պես օգտագործում է սեփական քաղաքական շահերի համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 27 ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները Թուրքիայում պայթյուն է որոտացել ահաբեկչի ձերբակալության ժամանակ Ֆրանսիան կարող է սահմանափակել թուրքական ապրանքների ներկրումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan