Թուրքիայի Անկարա և Հաթայ քաղաքներում շարունակվում են հակակառավարակն ցույցերը
Նմանատիպ
Հակակառավարական ցույցերի ալիքը Թուրքիայում շարունակվում է: Գիշերն անհանգիստ է եղել մայրաքաղաք Անկարայում և Հաթայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական CNN Turk-ը, երկու քաղաքներում էլ դեպքերին միջամտել է ոստիկանությունը: Հաթայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել ոստիկանության գործողությունների արդյունքում հերթակ ան ցուցարարի’ Ալի Իսմայիլ Քորքմազի զոհվելու կապակցությամբ: Բողոքի ակցիային հերթական անգամ միջամտել է ոստիկանությունը, որին ցուցարարները դիմավորել են քարերով և երկաթներով: Այն բանից հետո, ինչ ոստիկանությունը սկսել է օգտագործել ջրցան մեքենաներ, ցուցարարներն այրել են իրենց կառուցած բարիկադները:
Հաթայում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն 4 օր: Հաթայի նահանգապետ Ջելալեթթին Լեքեսիզը հայտնել է, որ այս օրերի ընթացքում վիրավորվել է 25 մարդ’ այդ թվում և ոստիկաններ:
Հուլիսի 14-ի գիշերն անհանգիստ է եղել նաև մայրաքաղաք Անկարայում, որտեղ ցուցարարների և ոսիկանության միջև բախման արդյունքում ձերբակալվել է 2 մարդ:
Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվեցին հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ էին իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում էին կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 6 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակա լվել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով’ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել է 2.5 միլիոն մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում