Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հարցով, հաղորդում է tass.ru-ն։

«Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Նախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առանց նախապայմանների վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները»,- ասված է հայտարարության մեջ։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում