ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Այսօր շփման գծի հարավում եղել է նույնը, ինչ երեկ Մատաղիսում»,- այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այժմ հայտարարված է լիարժեք զորահավաք, և դա բնականոն պրոցես է։

Հարցին, թե այսօր ադրբեջանական ի՞նչ օբյեկտներ են հօդս ցնդել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ միշտ չէ, որ հօդս ցնդեցված օբյեկտների մասին տեղեկատվություն է տրամադրվում, բայց այնպես էլ չէ, որ դա չի իրականացվում։

«Միշտ չէ, որ մարտական գործողությունների մանրամասները պետք է հայտնել։ Այնպես որ, սպասեք լավ լուրերի։ Միևնույն է, հաղթելու ենք»,- նշեց նա։

Տեսանյութին ուղիղ կարող եք հետևել՝ ստորև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում