«Դիմել եմ Պետդեպին՝ Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու կոչով»․ կոնգրեսական Դինա Տիտուս
08/10/2020 13:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման ֆոնին Twitter-ում իր զորակցությունն է հայտնել հայերին։
«Հպարտ եմ, որ աջակցում եմ հայ համայնքին։ Վերջերս դիմել եմ Պետդեպարտամենտին՝ Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու կոչով։ Ես նաև օգնել եմ բարեփոխումներ մտցնել Արցախում ականազերծման ֆինանսավորման ծրագրում և ճնշում եմ գործադրել Կոնգրեսի գրադարանի վրա, որպեսզի այն ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- գրել է կոնգրեսականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում