Թուրքիայում գործազուրկների թիվն ավելացել է

Գործազրկության մակարդակը Թուրքիայում աճում է: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Նախորդ տարվա համեմատ գործազրկության մակարդակն աճել է 0.3 տոկոսով’ կազմելով 9.3 տոկոս: Գործազրկության մակարդակը կանանց շրջանում աճել է 0.4 տոկոսով, 15-24 տարեկանների շրջանում’ 0.8 տոկոսով:

Այսպիսով, Թուրքիայի գործազուրկ բնակչության թիվը կազմում է 2 միլիոն 641 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում