Ադրբեջանական կողմից Արցախի դեմ վարձկանների կռվելու հերթական ապացույցը (տեսանյութ)

Ադրբեջանական կողմից Արցախի դեմ վարձկանների կռվելու հերթական ապացույցը (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՀամացանցում տեսանյութ է շրջանառվում, որում արաբական արտաքին ու արաբերեն խոսող զինյալներն ինտենսիվ կրակ են վարում ինչ-որ ուղղությամբ: Այդ տեսանյութի ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ երևացող զինյալները մերձավորարևելյան երկրներից Թուրքիայի ջանքերով Ադրբեջան տեղափոխված վարձկաններ են, որոնք կռվում են Արցախի դեմ ընթացող ռազմական գործողությունների ժամանակ:

Այսպես, զինյալները կրում են Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայողների համազգեստ, իսկ արտասահմանյան մի շարք աղբյուրներով սեպտեմբերի 27-ից ի վեր հրապարակվող տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական զորքերի կազմում մերձավորարևելյան երկրների Ադրբեջան տեղափոխված վարձկանները կրում են հենց այդ համազգեստը:

Տեսանյութում երևացող տեխնիկաներից երկուսը՝ զրահամեքենան և ամենագնացը, լայնորեն կիրառվում են Ադրբեջանի Զինված ուժերում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում