ԱՄՆ-ը դրականորեն Է գնահատում ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի հեռանկարները

ԱՄՆ-ը լավատեսորեն Է նայում Եվրամիության հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հեռանկարներին: Այս մասին հուլիսի 15-ին հայտարարել Է ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Լեյլ Բրեյնարդը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:«Այս ուղղությամբ բանակցությունների առաջին փուլը, որն ավարտվեց վերջերս, անցավ շատ հաջող: Մենք մեծ խանդավառությամբ ենք վերաբերվում այն բանավեճերին, որոնք վերջ ի վերջո կհանգեցնեն բաց շուկաների ստեղծմանը»,- ասել Է Բրեյնարդը:

Արծարծելով ամբողջությամբ վերցված Եվրամիության երկրներում տնտեսական իրադրությանը՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցիչն ընդգծել Է, որ Վաշինգտոնն «ունի Եվրոպայի՝ որպես գործընկերոջ կարիքը»: «Մենք ուշադրությունը սեւեռում ենք այն բանի վրա, ինչ Եվրամիությունն անում Է իր ֆինանսական համակարգի կայունացման համար»,- ասել Է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում