Արծրուն Հովհաննիսյան. Քարվաճառում համեմատաբար թեթև իրավիճակ է

Արծրուն Հովհաննիսյան. Քարվաճառում համեմատաբար թեթև իրավիճակ է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Քարվաճառի շրջանում այս պահին թեթև իրավիճակ է, այսինքն համառ մարտեր չկան»,-տեղեկատվական կենտրոնում պատասխանելով հարցերին՝ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հարցին, թե զինծառայողների շրջանում կորոնավիրուսի քանի վարկակիր կա, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց՝ անկեղծ ասած նման վիճակագրություն չունեն։

Նա նկատեց, որ պատերազմի ընթացքում թեստավորում անել չեն կարող, քանի որ ամբողջ բանակը, զինված ուժերը ներգրավված են մարտական գործողություններում։

«Սիրելի հայրենակիցներ, այս օրերին մենք կորցնում ենք մեր թանկագին ընկերներին, նրանց արյունով պաշտպանելով մեր հողը։ Ես հավատում եմ, որ հաղթելու ենք»,– ճեպազրույցն այս խոսքերով ամփոփեց նախարարության ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում