AM | RU
USD
EUR
RUB

Ակցիա՝ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. ՈՒՂԻՂ

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Ամո՛թ ձեզ, դուք տարիներ շարունակ կեղծիքով եք զբաղվել. ՄԱԿ-ը կոչերից բացի ոչինչ չի անում». մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց․ ուղիղ

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Միավորված ազգերի կազմակերպության երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով անտարբեր չլինել ու կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված ագրեսիայի դեմ: Նրանք շրջափակել են գրասենյակն ու ասում են՝ չեն գնա, մինչև ՄԱԿ-ի ներկայացուցիչը չներկայանա ու սպառիչ պատասխաններ տա:

Ակցիային մասնակցում է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, ով նշեց, թե տարիներ շարունակ համագործակցել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ հավատալով, թե վերջինս իսկապես մտահոգ է երեխաների իրավունքների պաշտպանությամբ, սակայն այժմ ականատես ենք լինում ՄԱԿ-ի անտարբերությանը:

«Ես անկեղծորեն հավատացել եմ, որ իրենք շատ շահագրգիռ են մեր հայ մանուկների կրթության իրավունքը պատշաճ իրականացնելու համար, իսկ հիմա ես խորապես ափսոսում եմ այն բանի համար, որ այն, ինչ տարիներ շարունակ արել ենք իբրև հայ մանուկների կրթության իրավունքի իրացման համար, հօդս է ցնդում, որովհետև այսօր հայ երեխաները Արցախում զրկված են կրթություն ստանալու իրավունքից, հայ երեխաների դպրոցները ռմբահարված են: Ինչ է ստացվում՝ ինչ-որ շահերից ելնելով՝ այն տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնում էր մեր երեխաների կրթության իրավունքներն իրականացնել, իսկ այսօր լռում է, պապանձվել է, այսօր անգամ չի արձագանքում այն բոլոր օրհասական դրվագներին, որ կատարվում են Արցախում ու նույնիսկ ՀՀ սահմաններից ներս»,- հայտարարեց Բախշյանը:

Նա դիմեց ՄԱԿ-ում աշխատող գործընկերներին՝ ասելով. «Ամո՛թ ձեզ, դուք, փաստորեն, տարիներ շարունակ կեղծիքով եք զբաղվել և այն պատրանքը, որ մեր մեջ ներշնչել եք, թե մեր երեխաների շահերն եք պաշտպանում, այսօր հօդս է ցնդել, խելքի՛ եկեք: Այս անտարբերությունը չի սազում ՄԱԿ-ի կազմակերպությանը, հակասում է այդ կազմեկերպության բոլոր գրված-չգրված օրենքներին, իսկ դրանք բազաթիվ են, ճոխ են՝ թղթի վրա, բայց իրականում ունենք այս օրը, երբ դուք ոչ մի ռմբահարված դպրոց չեք գնացել, այդ մասին չեք խոսում»:

Ակցիային մասնակցում էին նաև մի խումբ երիտասարդներ, որոնք նախորդ տարի մասնակցել են երեխաների իրավունքերի կոնվենցիայի 30-ամյակի միջոցառմանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ից ստացել շնորհակալագրեր:

Այդ երիտասարդներից Վահե Գրիգորյանը, որ ստացած շնորհակալագրերն իրենց պետք չեն, քանի որ ՄԱԿ-ի հռչակած արժեքները կեղծ են: «Հիմա Արցախից 24 000 երեխա զրկված է իր հիմնարար իրավունքներից՝ կրոության, ազատ ապրելու, իրենց ընտանիքի հետ ապրելու իրավունքից: ՄԱԿ-ը կոչերից բացի ոչինչ չի անում, ժամանակն է գործել, որ այդ երեխաների իրավունքները պաշտպանվեն: Խոսելու փոխարեն հիմա անհրաժեշտ է գործել, հիմա ամեն պահի երեխաները կարող են զոհվել, ենթարկվել բռնության և այլն: Միջազգային կազմակերպություններից ակնկալում են Արցախի հարցի բարձրաձայնում և Արցախի ճանաչում»,- ասաց նա՝ մյուս ընկերների հետ հրապարակավ պատռելով ՅՈՒՆԻՍԵՖ-ից ստացած շնորհակալագրերը:

Ակցիան շարունակվում է:

Լրահոս
Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և Թաղավարդ համայնքը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամական հերթական անօդաչուն Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին Զ. Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ (տեսանյութ) ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական հայտարարությունը Թշնամին ունի 6614 զոհ. ինֆոգրաֆիկա Եգիպտոսի նախագահ. Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին Ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. ԱՀ ՄԻՊ Հասցեական կրակով նպաստել են թշնամու առաջխաղացման փորձերը կանխելուն, խոցել են տանկեր Հրապարակվել են Արցախի պաշտպանության համար զոհված ևս 36 զինծառայողների անունները Պենտագոնը С-400 համակարգի փորձարկումից հետո Թուրքիային «լուրջ հետևանքների» նախազգուշացում է արել Սա էլ մեր պատասխանն է․ Վահրամ Պողսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր տեղի ունեցած պսակադրության մասին (տեսանյութ) Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի․ Արկադի Տեր-Թադևոսյան Գիշերը թշնամական ուժերը Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա «Սմերչ» հրթիռներ են կիրառել, նյութական վնասները շատ են (լուսանկարներ) Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ. Wargonzo Արցախի ՊԲ-ն ներկայացրել է թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացման հերթական տեսանյութը Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի հանուն Արցախի ճանաչման Ադրբեջանը, կիրառել է Պոլոնեզ տիպի հրթիռներ․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ) Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել «Ժողովուրդ»․ Ծաղկաձորում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի «Ժողովուրդ»․ Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Հայաստանի Հանրապետություն». Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում․ ՊՆ մամուլի խոսնակ Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից (տեսանյութ) Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 24 Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին Հարավային ուղղությամբ հայկական ուժերի գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի խոշոր ստորաբաժանում. ՀՀ ՊՆ Այս պատերազմը նախաձեռնել է Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու իր երազանքին հասնելու նպատակով․ ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության ռեժիմի (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan