Արցախի անկախության ճանաչման պահանջով երթ Երևանում՝ դեսպանատների մոտ

Արցախի անկախության ճանաչման պահանջով երթ Երևանում՝ դեսպանատների մոտ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԵրևանում մի խումբ քաղաքացիներ երթով անցնում են դեսպանատների մոտով՝ Արցախի անկախության ճանաչման, ադրբեջանական ագրեսիան դատապարտելու պահանջով։

«Հայաստանում գտնվող բոլոր դեսպանատներին, ներկայացուցիչներին կոչ ենք անում փոխանցել իրենց ժողովուրդներին, իշխանություններին, որ հարկավոր է անհապաղ, օր առաջ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Թուրք-ադրբեջանական, ահաբեկչական խմբերը հարձակվել են Արցախի վրա, օր առաջ ճանաչեք Արցախի Հանրապետության անկախությունը, Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,– նշում են ակցիայի մասնակիցները։

Հունաստանի դեսպանության մոտ նույն կոչով դիմեցին. «Հույն եղբայրներ, քույրեր, ճանաչեք Արցախի անկախությունը, որը տարբերակ է կանգնեցնելու թուրքական, ադրբեջանական, ահաբեկչական հարձակումը, որ տեղի է ունենում հիմա մեր խաղաղ բնակչության հանդեպ»։

«Ազատ, անկախ Արցախ», «Ճանաչում», «Արցախի անկախության ճանաչում»՝ պարբերաբար վանկարում են ակցիայի մասնակցիները։

Ակցիայի մասնակիցները շնորհակալություն են հայտնում սահմանին կռվող զինվորներին՝ «Կեցցե հայոց բանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում