Մի քանի օջախային տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Մի քանի օջախային տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությոնները շարունակվել են բոլոր ուղղություններով: Թեժ է եղել կենտրոնական ուղղությունով, հյուսիսում Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական մի քանի փորձ են կատարել, որոնք հետ են մղվել մեր զորքերի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ։ Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այսօր կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք որևէ հաջողության չեն հասել:

«Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ: Մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի, եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր: Հարավային ուղղությամբ մի քանի օջախներում մարտերը շարունակվել են, ուղղությունը թեքվել է դեպի հարավ՝ առավել մոտ Արաքսի հունին: Առանձին տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի բոլոր առաջխաղացման փորձերը կասեցրել են և որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել, հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ»:

Նա ընգծեց, որ օդուժ շատ չի կիրառվել, սակայն առավոտյան մեր զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանման կողմից խոցվել է մի ինքնաթիռ, որի մասին նշվել է:

«Մարտերը շարոնակվում են ոչ այնքան թեժ, ինչպես նախորդ օրերին, կիրառվում է հիմնականում հրետանի, շատ քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն և գրոհող խմբեր, հետևակ և մասամբ՝ օդուժ»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում