Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին այցելել է Մարտակերտի շրջան:

Ծմակահող գյուղում Բակո Սահակյանը հանդիպել է <> ամառային դպրոց-սեմինարին մասնակցող ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ:

Ողջունելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների նշանակությունը գիտության, կրթության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսանկյուններից՝ հավելելով, որ աշխարհահռչակ ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի ծննդավայրում գիտական այսպիսի հավաքների անցկացումը խորհրդանշական է:

Այնուհետեւ Արցախի Հանրապետության Նախագահն այցելել է Քոլատակ գյուղում ԼՂՀ սպորտային զբոսաշրջության ֆեդերացիայի եւ <> հիմնադրամի կողմից կազմակերպված ամառային ճամբար եւ հանդիպել այնտեղ իրենց հանգիստն անցկացնող մարզիկների ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանը պահանջված է համարել սպորտային զբոսաշրջության զարգացումը մեր հանրապետությունում՝ նշելով, որ այն պետք է դառնա զբոսաշրջության կարեւորագույն ուղղություններից մեկը:

Երկու ճամբարներում էլ ջերմ եւ անմիջական մթնոլորտում ծավալված զրույցի ժամանակ երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարբեր հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում