Եգիպտոսի նախագահ. Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար

Եգիպտոսի նախագահ. Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Հունաստանին և Կիպրոսին նախազգուշացրել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադականներն ապագայում խնդիր են դառնալու Աթենքի համար:

Ինչպես հայտնում է greekcitytimes.com կայքը, նախագահն այս մասին ասել է Հունաստանի նախագահի և Կիրպրոսի վարչապետի հետ եռակողմ հանդիպման ժամանակ:

Ալ Սիսիի անհանգստությունը վերաբերում է ոչ միայն բոլոր տարածաշրջանային հակամարտություններում Անկարայի ներգրավվածությանը, այլ հատկապես նրան, թե ինչպես է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտորեն օգտագործում իսլամական գործոնը:

Այս համատեքստում Եգիպտոսի նախագահը նախազգուշացրել է ապագայում Հունաստանում ահաբեկիչների ալիքի մասին:

Այս համատեքստում աղբյուրը հիշեցնում է լրագրող-հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանի բացահայտումն առ այն,որ Թուրքիան այժմ Սիրիայից վարձկաններ է հավաքագրում հունական սահման ուղարկելու նպատակով: Իդլիբում գտնվող ահաբեկիչների արտահոսած զրույցներից պարզ է դարձել, որ Թուրքիայում հազարավոր վարձկաններ կան և Անկարան մտադիր է նրանց «այրելու» համար մեկ այլ վայր գտնել, քանի որ Ադրբեջանը բավական չէ նրանցից բոլորից ազատվելու համար:

Ինը տարի առաջ սկսված սիրիական պատերազմը գրեթե ավարտվում է, սակայն Թուրքիան միակ տարածաշրջանային պետությունն է, որը երկիրը պառակտած պատերազմում շարունակում է աջակցել ծայրահեղական գրոհայիններին և չի ցանկանում հրաժարվել Իդլիբ նահանգի վերահսկումից՝ երկարաձգելով տառապանքը:

Այնուհանդերձ, սիրիացի վարձկաններից շատերը ներքին խնդիր են դառնում Թուրքիայի համար, ինչն էլ այն պատճառներից մեկն է, ըստ որի՜ Էրդողանը նրանց ցրում է որպես շարժական կռվող ուժ, որոնք էլ ծառայում են իր շահերին Լիբիայում և Ադրբեջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում