Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում

Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսական «Գեներալ Հազի Ասլանով» նավթային լցանավի վրա Ազովի ծովում երկու պայթյուն է որոտացել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հաջողվել է փրկել անձնակազմի անդամներից վեցին, երեքը հայտնվել են ծովում:

Արտակարգ ծառայությունների աղբյուրի տվյալներով՝ լցանավում, ընդհանուր առմամբ, 13 մարդ է եղել: Նշվում է, որ պայթյունները հաջորդել են Ազովի ծովի ջրային տարածքում տեղի ունեցած հրդեհին, որի ժամանակ նավթամթերք է բռնկվել:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ազովի ծովում պայթյունի պատճառ կարող էր դառնալ անվտանգության տեխնիկայի խափանումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում