Գիշերը հրետանի է կիրառվել Մարտունու և Ասկերանի շրջանների ուղղությամբ․ ԱԻՊԾ

Գիշերը հրետանի է կիրառվել Մարտունու և Ասկերանի շրջանների ուղղությամբ․ ԱԻՊԾ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՀոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ը։

«Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:

Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:

Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա:

Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք»,- ասված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում