Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Ժնևում

Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Ժնևում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում: Այս մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։

Դիվանագետները հանդիպում են, որպեսզի քննարկեն, համաձայնության գան և սկսեն իրականացնել համաձայնեցված ժամանակացույցով սահմանված բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում