Փարիզի Հաղթական կամարի տարածքում պայթյունի վտանգի պատճառով տարհանում է իրականացվում

Փարիզի Հաղթական կամարի տարածքում պայթյունի վտանգի պատճառով տարհանում է իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՖրանսիական ոստիկանությունը անվտանգության աշխատանքներ է իրականացնում մայրաքաղաքի Հաղթական կամարի շրջակայքում՝ պայթյունի վտանգի պատճառով:

Ինչպես փոխանցում է Daily Mail-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, փակվել են հարակից մետրոյի կայարանները: Ոստիկաններ են հերթապահում նաև Ելիսեյան դաշտերի մոտակայքում:

Տարածքը տարհանվել է: Մարսյան դաշտի տարածքը ևս շղթայվել է: Այնտեղ զինամթերքով պայուսակ է հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ խոսքը փամփուշտի մասին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում