Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-ի (լուսանկարներ)
31/10/2020 17:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Առնվազն 28 մարդ է զոհվել Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Նման տվյալներ է տրամադրել Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:
«Երկրաշարժը 28 մարդու կյանք խլեց», – ասված է նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհվածների մասին:
Բացի այդ, ըստ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի՝ առնվազն 243 մարդ գտնվում է հիվանդանոցներում, նրանցից երեքի վիճակը ծանր է:
«642 մարդ անհրաժեշտ օգնություն ցույց տալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցներից», – Twitter- ի իր էջում գրել է Առողջապահության նախարարության ղեկավարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում