Միջմարզային և միջպետական երթուղիներում տրանսպորտի սակագինը դեռևս չի բարձրացել
Նմանատիպ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության իրավասության տակ են գտնվում միջմարզային և միջպետական 158 միկրոավտոբուսային և 74 ավտոբուսային երթուղիներ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը, բոլոր երթուղիներում նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովն առանձին-առանձին ուսումնասիրում է ուղեվարձի վրա գազի թանկացման ազդեցությունը եւ արդեն իսկ պարզ է, որ կլինեն երթուղիներ, որտեղ ուղեվարձի փոփոխություն չի լինի։ Հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների ավարտից հետո նախարարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։ Միջպետական և միջմարզային երթուղիների փոխադրավարձի փոփոխության թույլտվությունը տալիս է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, եւ այդ երթուղիներում դեռեւս փոխադրավարձի փոփոխություն առայժմ չի կատարվել։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունն իրականացվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ։ Ուստի, ներքաղաքային երթուղիների վերաբերյալ հարցերով պետք է դիմել Երևանի քաղաքապետարան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում