Արցախցիների նկատմամբ ատելություն և թշնամանք հրահրող իշխանության կողմնակիցների տեսանյութը ուղարկել եմ ԱԱԾ. Անի Սամսոնյան

Արցախցիների նկատմամբ ատելություն և թշնամանք հրահրող իշխանության կողմնակիցների տեսանյութը ուղարկել եմ ԱԱԾ. Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱրցախցիների նկատմամբ ատելություն և թշնամանք հրահրող իշխանության կողմնակիցների տեսանյութը ուղարկել եմ ԱԱԾ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Սա ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է»,- գրել է Սամսոնյանը և հորդորել ֆեյսբուքի օգտատերերին՝ զերծ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում քաղաքացին նշում է՝ ինչպես իրենց ուժերով բերել են արցախցիներին Երևան, այնպես էլ պետք է դուրս շպրտեն նրանց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում