Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի նյութերի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ

Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի նյութերի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.amՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարիան Օհանջանյանը:

Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մովսես Հակոբյանը հանդես էր եկել Արցախում սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի մասին մի շարք աղմկոտ հայտարարություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում