Խաղաղապահները Ստեփանակերտ վերադարձողների ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել
21/11/2020 21:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Ռուս խաղաղապահները Արցախ վերադարձող բնակիչներին տեղափոխող ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, մեկ օրում ավելի քան 1100, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 7000 մարդ է վերադարձել Ստեփանակերտ:
«Շփման գծի երկայնքով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունը Ստեփանակերտ իրենց տներ վերադարձող խաղաղ բնակչության համար ապահովել են ռուս զինծառայողները»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում