AM | RU
USD
EUR
RUB

Դրամի արժեզրկումը կբերի գնաճի. տնտեսագետ

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԴրամի արժեզրկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկիր ավելի քիչ արտարժույթ է մտնում, քան դրա պահանջարկն է, և դրա հետևանքով արտարժույթը արժևորվում է: Սա հետևանք է մեր երկրի տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Դրամի արժեզրկումը, նրա խոսքով՝ գնաճային ճնշումներ է բերելու: «Կարևոր է, որ մեր երկրի տնտեսությունում արմատական փոփոխությունների արդյունքում հասնենք որոշակի աշխուժացման, այսինքն` տնտեսությունն ուժեղանա, որն իր հետ կբերի դրամի արժևորում: Եթե տնտեսական պրոցեսները որևէ կերպ արմատապես չփոխվեն, կարծում եմ՝ դրամի արժեզրկումը կշարունակվի»,- ասաց Կառլեն Խաչատրյանը: Սակայն, տնտեսագետի կարծիքով՝ գործող Կառավարությունը չունի բավարար ներուժ երկրի առջև ծառացած տնտեսական խնդիրները լուծելու համար:

- Պարոն Խաչատրյան, վերջին օրերին դրամի արժեզրկում է նկատվում: Մասնավորապես, եթե մոտ 10 օր առաջ 1 դոլարն արժեր 480-490 դրամ, այժմ այն հասել 520 դրամի: Ինչո՞վ է պայմանավորված դրամի արժեզրկումը:

- Դրամի արժեզրկումը հետևանք է մեր երկրի տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացների: Մեծ իմաստով դրամի փոխարժեքը որոշվում է շուկայում արտարժույթի պահանջարկի և առաջարկի հարաբերակցությամբ: Այսինքն, երբ ներկրողներին անհրաժեշտ է իրենց դրամը վերածել դոլարի, դոլար ձեռք բերել, արտահանողներին կամ դրսից տրանսֆերտ ստացողներին՝ հակառակը: Հիմա փաստացի դրամի արժեզրկումը պետք է պայմանավորել այն հանգամանքով, որ երկիր ավելի քիչ արտարժույթ է մտնում, քան դրա պահանջարկն է, և դրա հետևանքով արտարժույթը արժևորվում է:

- Կենտրոնական բանկի անելիքը ո՞րը պետք է լինի այս հարցում, միջամտության և դրամի կայունացման անհրաժեշտություն չկա՞:

- Մեծ իմաստով, Կենտրոնական բանկը փոխարժեքը կայուն պահելու խնդիր չունի: 2015 թ. սահմանադրական փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրել ենք, որ ԿԲ-ի գլխավոր խնդիրը գների և ֆինանսական համակարգի կայունության ապահովումն է: Այս իմաստով, Կենտրոնական բանկը լողացող փոխարժեքի քաղաքականություն է իրականացնում, երբ որևէ կերպ գոնե պաշտոնապես փոխարժեքը կարգավորելու անհրաժեշտություն չունի: Այս տեսանկյունից, ԿԲ-ն փաստացի անելիք չունի: Այստեղ շատ ավելի կարևոր է, որ մեր երկրի տնտեսությունում արմատական փոփոխությունների արդյունքում հասնենք որոշակի աշխուժացման, այսինքն, տնտեսությունն ուժեղանա, որն իր հետ կբերի դրամի արժևորում:

- Ձեր կանխատեսմամբ՝ դրամի արժեզրկումը շարունակակա՞ն կլինի առաջիկայում:

- Կանխատեսում անելը բարդ ու անշնորհակալ գործ է, հետևաբար զերծ կմնամ կոնկրետ կանխատեսում անելուց, բայց եթե տնտեսական պրոցեսները որևէ կերպ արմատապես չփոխվեն, այսինքն՝ տնտեսությունում կտրուկ իրադարձություններ տեղի չունենան, և մենք ունենանք իներցիոն զարգացում, կարծում եմ՝ դրամի արժեզրկումը կշարունակվի:

- Դրամի արժեզրկմանը զուգահեռ սպառողական շուկայում գնաճ սպասվո՞ւմ է:

- Այո, սա տնտեսության վրա որոշակի գնաճային ճնշում բերելու է այն պարզ պատճառով, որ ներմուծվող ապրանքները դրամով արդեն թանկանալու են: Այսինքն, եթե նույն ապրանքը մենք միշտ ներմուծել ենք պայմանական 1 դոլարով և այդ 1 դոլարը այստեղ 480 դրամ է եղել, հիմա արդեն այն թանկանում է, հետևաբար՝ ներմուծվող ապրանքի գինը ուզենք, թե չուզենք ներմուծողները պետք է բարձրացնեն: Գիտենք, որ մեր ներմուծումը 3 անգամ ավելի շատ է, քան արտահանումը: Գումարած դրան ներմուծում-տեղական արտադրություն հարաբերակցության մեջ ներմուծման մասնաբաժինը ևս զգալի է: Հետևաբար, այս հանգամանքը հաշվի առնելով, այո, սա որոշակի գնաճային ճնշում է առաջացնելու: Հավելեմ, որ նախորդ տարիների նման երևույթների փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ անգամ տեղական արտադրողները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներմուծվող արտադրանքը թանկանում է, ևս արհեստականորեն գին են բարձրացնում: Եվ դա էլ ավելի է մեծացնում գների բարձրացումը, այսինքն՝ ընդհանուր գնաճային երևույթն ավելի է ակտիվանում: Հետևաբար՝ այստեղ ՏՄՊՊՀ-ն, պետական այլ գերատեսչությունները պետք է որոշակի ակտիվ դերակատարում ունենան, որպեսզի թույլ չտան չհիմնավորված թանկացումներ:

- Նշեցիք, որ դրամի արժևորմանը պետք է հասնել տնտեսությունում արմատական փոփոխություններով, տնտեսությունն ուժեղացնելով: Ներկայիս Կառավարության 2.5 տարվա աշխատանքը տեսել ենք, ի՞նչ եք կարծում, ունակ է այս իշխանությունը նման տնտեսական քաղաքականություն իրականացնել:

- Այս իշխանության առաջին 7-8 ամիսներից հետո պարզ դարձավ, որ նոր ձևավորված Կառավարությունը, քաղաքական թիմը չունի այն կադրային պոտենցիալը, որ կարողանա արդյունավետ տնտեսական քաղաքականություն իրականացնել: Փաստացի, վերջին 2.5 տարվա ընթացքում մեր երկրում, այդ թվում նաև տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ իշխանությունը տապալել է նաև վարվող տնտեսական քաղաքականությունը, որովհետև չկա գեթ մեկ առաջընթաց տնտեսական բլոկի որևէ հարցում՝ ո՛չ հասարակության սոցիալական խնդիրներն են թեթևացել, ո՛չ առանձնապես բյուջետային, հարկային քաղաքականության առումով առաջընթաց ունենք: Այսինքն՝ տնտեսական ամբողջ բլոկում մենք որևէ շոշափելի առաջընթաց 2.5 տարվա ընթացքում չենք զգացել: Դա մի կողմից երկարաժամկետ պլանավորումներ չունենալու հետևանք է, մյուս կողմից էլ՝ ոչ պրոֆեսիոնալ կադրային ներուժի արդյունք: Կարծում եմ՝ բավարար ներուժ չունի այսօրվա Կառավարությունը երկրի առջև ծառացած տնտեսական խնդիրները լուծելու համար, որովհետև 2.5 տարին քիչ ժամանակ չէր որևէ բարեփոխում, տնտեսական խնդիր լուծելու համար: Միայն մեկ օրինակ կուզեմ բերել: Օրերս քննարկվում է պետական բյուջեի 2021 թ. նախագիծը: Նոր ձևավորված Կառավարությունը, ըստ էության, իշխանության եկավ նաև այն լոզունգով, որ պետք է օպտիմալացումներ իրականացնել, պետական ապարատն ավելի արդյունավետ պետք է աշխատի և այլն: Բայց արդեն այս Կառավարությունը 3-րդ բյուջեի նախագիծն է ներկայացնում, բայց որևէ օպտիմալացման մասին խոսք չկա: Միակ «օպտիմալացումը» եղավ նախարարությունների թվի կրճատումն ու սուպերնախարարությունների ձևավորումը, որոնց արդյունքում, սակայն, պետական ծառայողների թվաքանակը ոչ միայն չի կրճատվել, այլև ավելացել է, պետական ապարատի պահպանման ծախսերը ոչ միայն նվազել են, այլև ավելացել են: Եվ 2021 թ. բյուջեի նախագծում բոլոր պետական գերատեսչությունների առումով թե՛ աշխատավարձի ֆոնդի, թե՛ պահպանման ծախսերի ավելացում ունենք: Նույն նախագծով պլանավորվում է պարգևավճարների ֆոնդն ավելացնել 21 տոկոսով, իսկ սոցիալական ծրագրերին ուղղվող գումարներն ընդամենը 4 տոկոսով են աճել: Սա իմ կարծիքով տապալված սոցիալական քաղաքականության վառ օրինակ է:

- Բազմաթիվ սոցիալական խնդիրներին ավելացել են նաև Արցախից տեղահանվածների հարցը, ինչը ևս ներառված չէ բյուջեի նախագծում:

- Երբ բյուջեի նախագիծը կազմվել է, բնականաբար, այդ խնդիրները ցցուն չեն եղել և իրենց արտացոլումը չունեն բյուջեի նախագծում: Հույս ունեմ, որ խորհրդարանում քննարկումների ընթացքում այս հանգամանքը ևս հաշվի կառնվի: Իրապես, հայրենազրկված մարդկանց սոցիալական խնդիրը պետք է բոլորիս հուզի:

Լրահոս
Նման հիմարություն միայն այս իշխանության ներկայացուցչի գլխում կարար ծնվեր․ քաղաքագետ Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև․ Էդմոն Մարուքյանը՝ Տոյվո Կլաարին Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մենք գործ ունենք վայրենիների հետ. Զոհրաբ Մնացականյանը` հայ գերիների գնդակահարության մասին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում «Ադրբեջանի ԶՈՒ-ի պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից». Միրզոյան Գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է ԱՄՆ-ն միակ երկիրն է այս պահին, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. Ֆրանկ Փալոն Երևանում նախատեսվում է նոր ավտոկայարան կառուցել Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին Կալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է ապրիլի 24-ը Ցեղասպանության օր սահմանելու օրինագիծը Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան Հայաստանի փոխվարչապետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում. Զելենսկի ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան. ՊՆ Ադրբեջանական վերջին հարձակումից հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի Իրանի գլխավոր հյուպատոսությունը կնպաստի Սյունիքի ներուժի իրացմանը Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հայտարարության մասին Փելոսիի այցի մասին Մակեյի հայտարարության կապակցությամբ Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ. ԱԳՆ խոսնակ «Հույս ունեմ, որ կքայլեմ». Շուշիի մարտերի մասնակից Նորայր Ավագյան ՌԴ-ն շահագրգռված է հետագայում ևս Հայաստանի հետ զարգացնել փոխադարձ առևտուրը և ներդրումները. ՌԴ փոխվարչապետ Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գրասենյակում Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ՀՀ Պաշտպանության նախարարությունը մինչև նոյեմբերի 22-ը կանցկացնի պլանային վարժական հավաքներ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Աշխարհը փլուզվում է. տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու. Նիկոլ Փաշինյան Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ Ոսկու և արծաթի գներն աճել են Հնդկաստանից բերվելիք «Պինակա» կայանները համապատասխանում են ռուսական «Ուրագան» համակարգին Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր. ԱԽ քարտուղար Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաարն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման Երևանի և 6 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ժամը 18:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի կիրառմամբ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ուկրաինա ուղարկելու համար նախատեսված ԱՄՆ-ի և Եվրոպայի զենքի պաշարները սպառվում են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan