AM | RU
USD
EUR
RUB

Չէինք էլ ակնկալում, որ «Իմ քայլականները» բավարար խելամտություն կունենան քաղաքական հետապնդման հրահանգին դիմադրելու համար․ Ի․ Տոնոյան

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ խորհրդի՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու որոշմանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես և ակնկալվում էր, ԱԺ խորհրդի նիստում խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող Իմ քայլը խմբակցության ջանքերով հաստատվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Իհարկե մենք անգամ մեր ամենալավատեսական ակնկալիքներում չէինք կարող պատկերացնել, որ Իմ քայլի պատգամավորները կարող են իրենց մեջ գտնել բավարար քաջություն ու խելամտություն, որպեսզի հակառակվեին վերևից իջեցված քաղաքական հետապնդման հրահանգին: Այն, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված այս գործընթացը բացառապես քաղական հետապնդում է՝ դրանում ոչ ոք չի կասկածում, բայց այ որ մեր երկրի իշխանությունները այս կարգի են կորցրել իրականության զգացողությունը՝ դա արդեն նորություն է: Տիկնա՛յք և պարոնա՛յք փոքրոգիներ, դուք այլևս զատել եք բարոյականության ու խելամտության բոլոր սահմանները: Ձեզ խայտառակ պարտությունը կոծկելու, հազարավոր անհետ կորածների ու գերիների թեմայից հանրության ուշադրությունը շեղելու, մոտեցող տնտեսական գահավիժման հեռանկարից խուսանավելու համար դուք պատրաստ եք ամեն ինչի:

Այդ դո՛ւք եք, որ վերերկրային մոլուցքով ու վախից դողդոջացող ձեռքերով կառչել եք պատգավորական մանդատից, որովհետև ինչպես նախկինում առանց դրա ոչինչ էիք, այդպես էլ շուտով այն կորցնելուց հետո դառնալու եք նույն զրոն: Իսկ այն մեղադրանքները, թե Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ բացարձակ հիմնազուրկ են և այդ մասին փաստարկները ներկայացվել են խորհրդի նիստում: Սա իշխանությունների հերթական հակապետական ու կազմաքանդող գործունեության դրսևորումներից մեկն է: Վարչապետի աթոռին ատամներով կառչած անձը շարունակում է իր անլիարժեքության բարդույթները հաղթահարելու նպատակով անձնական հաշվեհարդարներ տեսնել քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, բայց վստահաբար չի մարսելու….

Գնդակն այլևս Սահմանադրական դատարանի դաշտում է: Դուք ունեք վերջին հնարավորությունն ապացուցելու, որ իշխանության դրածո չեք, որ օրենքի գերակայությունն ու սահմանադրականությունն ավելին են, քան անհավասարակշիռ հոգեվիճակում ձեզ իջեցված հրահանգները կյանքի կոչելը…»։

Լրահոս
Նմաններին բոմժ կոչելն էլ է հաճոյախոսություն Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են. Լենա Նազարյան Արցախում ռազմական գործողություններից հետո հումանիտար ճգնաժամ է սկսվել. Թանդիլյան Որքա՞ն պարգևավճար են ստացել դատախազությունում 2020թ.-ին Համակերպվել այս վիճակի հետ նշանակում է՝ համակերպվել հայրենիքը կորցնելու հետ․ Իշխան Սաղաթելյան Մասնագիտացված դատավորների ինստիտուտ հիմնելը վտանգավոր նախաձեռնություն է. Արա Զոհրաբյան (տեսանյութ) Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info Ալիևի պահանջների ու Նիկոլի «հավասարակշռության» միջև Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ղարաբաղյան հարցը Մոսկվայում Փաշինյանը պետք է պայման դներ՝ մինչև գերիների հարց չլուծվի, այլ հարց չքննարկել․ Վ. Մանուկյան Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը» Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ․ ՈՒՂԻՂ Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել Ռուսաստանը սկսել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ կնքված Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը. ՌԴ ԱԳՆ Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ Ս. Օհանյան ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք... «Ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» Արտակ Զաքարյան. Նիկոլ, Ալիևներն եկել են Շուշի, ու՞ր եք Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները «Հայրենիք» զորախմբի անդամները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Պատմաբան Հայկ Դեմոյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և Այգեստանում. ԱԻՊԾ Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 դեպք ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով «Ժողովուրդ». Հայաստանում դեղատների գործելաոճը վերահսկողությունից դուրս է մնացել «Հրապարակ». ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է բանակից ոչինչ չհասկացող անձանցով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan