Կառավարություն գոյություն չունի, որ դիմենք, նույնն է՝ ինչ այս «ստոլբային» դիմենք. Արմեն Գրիգորյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Չկա խնդիր, որ շատ մարդ գա, այս երթը մենք չենք կազմակերպել, մենք կազմակերպել էինք շաբաթ օրվա հավաքը, և այն, որ այսօր ամբողջ աշխարհում հայերը նամակներ ուղարկեն իրենց կառավարություններին ու պատկան մարմիններին, հավաքվածները իրենք ուզեցին երթ: Այս մասին Շարլ Ազնավուրի հրապարակում ասաց կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ անհետ կորածների ու գերիների լուսանկարները այսօր բացակայում են, Արմեն Գրիգորյանը հետևյալ կերպ բացատրեց. «Լուսանկարները բացակայում են, որովհետև որոշ լրատվականներ փորձեցին սկանդալ սարքել, որովհետև այդ լուսանկարներից մեկում եղել է մահացած զինվորի լուսանկար, որը հողին հանձնվել է, բարեկամներին էլ սադրեցին, շատ ծիծաղելի է, որ նման լրատվամիջոցներ կան, որ չեն հանգստանում մինչև հիմա»:
Դիտարկմանը՝ թե ասում են՝ եթե ակցիան ապաքաղաքական է, չի կարող նշանակալի արդյունք ստանալ, նա ասաց՝ ինչը պետք է արդյունք տա, դա էլ է կատարվում ու էլի ոչ իշխանության կողմից: «Սա մեր ձայնն է, որ միացնում ենք այն ծնողների ձայնին, որոնք չեն կարողանում իրենց երեխաներին հետ բերել: Սա քաղաքացիական ակցիա է, ոչ թե քաղաքական: Սա արտաքին աշխատանքն է, ներքին աշխատանք էլ է տարվում, այնպես չէ, որ այս ակցիայով պետք է դեսպանատների դռները բացվեն ու երկու հոգի մեզ մարդ տան»,– պարզաբանեց նա:
Հարցին էլ վաղը Բերձորի վերադարձի օրն է, պե՞տք է այդ ժամկետը պահպանվի, թե գերիների վերադարձից հետո պետք է այն հանձնվի, և գուցե դիմեն կառավարությանը, նա ասաց, որ ստորագրողին պետք է հարցը տալ, իսկ ինչ վերաբերում է իրենց դիմելուն, նա արձագանքեց. «Կառավարություն գոյություն չունի, որ դիմենք էլ, ի՞նչ դիմենք, եկեք էս ստոլբային դիմենք, նույն բանն է, ինձ կառավարությունից, իշխանությունից հարց մի տվեք, նման բան գոյություն չունի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում