Մամեդյարովը կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարարին

դրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 23-ին Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաևը:

Երկու երկրների արտգործնախարարներն առաջնահերթ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, ինչպես նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ հուլիսի 12-ին հանդիպել էին Վիեննայում: Հանդիպման ժամանակ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկների նախագահների հանդիպում անցկացնելու մասին: Քննարկվել է ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացքն առաջ մղելու վերաբերյալ հարցը, ինչպես նաեւ երկկողմ հանդիպումների ժամանակացույցն առաջիկա ամիսներին՝ այդ թվում 2013-ին բարձրաստիճան հանդիպումների անցկացման հնարավորության հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում