AM | RU
USD
EUR
RUB

Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը. Հրանտ Թոխատյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՀայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսի հետ ենք այսօր խոսել, որն ասաց՝ երբ դեսպանից պատասխան ստանա մեզ հետ հանդիպման համար, անմիջապես մեզ կասի, միգուցե գնալու ժամանակ տան մեր նամակի պատասխանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Հիշեցնենք, որ արվեստագետները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին ևս հանձնեցին իրենց նամակը:

Նշենք, որ մտավորականներն արդեն եղել են ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատների մոտ և հանձնել են նամակներ, որում խնդրում են աջակցել հայ գերիներին և անհետ կորածներին վերադարձնելու հարցում։

«Նամակը հանձնեցինք, ասացին, որ նամակը կփոխանցվի դեսպանին և ասացին՝ դեսպանի ծանոթանալուց հետո պատասխանը կուղարկեն մեզ»,- ասաց Թոխատյանը:

Համացանցում քննարկվող այն հարցին, թե մտավորականների ակցիան ուղղորդվածություն ունի, արտիստը արձագանքեց, որ այստեղ ուղղորդվածություն չի կարող լինել, քանի որ հավաքված են մարդիկ, որոնք փորձում են վերադարձնել իրենց հարազատներին:

«Այս հարցում չի կարող ուղղորդվածություն լինել, քանի որ սա հրատապ հարց է, որը հուզում է բոլորիս, մեր հանրապետությունում կա՞ մեկը, որը չի մտահոգվում այս հարցով, որ մեր գերիները վերադառնան կամ այնտեղ գտնվող տղաները, որոնք ողջ են, օր առաջ այդ տարածքներից դուրս բերեն, փրկեն, դիերը, բնականաբար, վերադարձնեն իրենց հարազատներին: Ես չեմ հասկանում, թե սրա մեջ ինչ կա, որ կարող են երկար փորել ու ինչ-որ պոզեր կամ պոչեր գտնել»,-ասաց նա:

Թոխատյանը նշեց, որ նաև բարձրաձայնել են այն հարցը, թե ինչպես է ստացվում, որ տարածքները հանձնելու հստակ օր է նշանակված, բայց գերիների փոխանակման, մարմինների փոխանակման մասով ոչինչ հստակ չէ: Ըստ նրա՝ ամենավրդովեցուցիչ հարցը սա է: «Ո՞նց կարելի էր ամեն սանտիմետրը մեր սրտից պոկել, նրանց տալ, իսկ մարդկանց, մեր զավակներին, մեր եղբայրներին այդպես թողել բախտի քմահաճույքին»:

Հարցին, թե արդյո՞ք կազմակերպված քայլերը նշանակում են, որ մտավորականներն այս հարցով չեն վստահում Կառավարությանը, Թոխատյանը պատասխանեց. «Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, ունե՞նք, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը և միգուցե՝ մենք էլ կարողանանք մի կաթիլ ավելացնել այն գործընթացին, որը, հուսով եմ՝ արվում է, մենք փորձում ենք չխանգարել, ընդհակառակը՝ բերում ենք մեր օժանդակությունը»:

Թոխատյանը նաև նշեց, որ երբ այստեղ նշված պահանջով հավաքներ են տեղի ունենում, նույնը նաև կատարվում է ԱՄՆ-ում, ՌԴ-ում և եվրոպական մնացյալ երկրներում, որտեղ հայկական համայնքը միախմբվում է և սպասում են պատասխանին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս
Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու. Ս. Օհանյան ԵԽԽՎ-ն նախըտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախցի փախստականների կեցության դժվարությունների, հետագա անելիքների մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք պատերազմում Հայաստանի հետ. Էրդողան Իրանն Ադրբեջանի հետ սահմանին երկաթուղու կառուցում կսկսի Միհրան Հակոբյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախում ստեղծվել է ՆԳՆ Զարիֆն՝ Իրանի հաջորդ նախագա՞հ. Regnum-ի անդրադարձը Արմեն Աշոտյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր Նիկոլի հեռացումով կսկսի մեր ժողովրդի ոտքի կանգնելն ու արդարության վերականգնումը Ֆիզուլիի շրջանից և Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից հայտնաբերվել է ևս 2 աճյուն Ամերիկագետը մեկնաբանել է Մակունցին դեսպան նշանակելու հարցը Ինչու՞ պատերազմը չտեղափոխվեց հակառակորդի թիկունք. Տոնոյանը պատասխանում է Տոնոյանը մեկնաբանել է «նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 25 Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին 15.3% անկում. անշարժ գույքի շուկայի վիճակը Հայաստանում Հունվարի 26-28-ը եղանակը կտաքանա, 29-ին սպասվում է ձյուն Երևանի 4 վարչական շրջաններում ջրանջատում է սպասվում Կոտայքում Mercedes-ը կամրջից ցած է ընկել (լուսանկարներ) Հեգնանքով ենք ասել. պատգամավորը՝ Փաշինյանին «հարգելի պարոն վարչապետ»-ով դիմելու մասին «Սա հարձակվողական բնույթի զորավարժություն է. փորձագետը՝ Կարսի զորավարժությունների մասին Պատժամիջոցներն Իրանն ավելի ուժեղ են դարձրել. պաշտպանության նախարար Ուզում են Հայաստան բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է. Գեորգի Պողոսյան Բարեկենդան առաջավորաց պահքի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մանրամասներ Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին ու կոռումպացված մարդ չկա․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոյեկտ է Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան Իրավաբանների, գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների հավաք-քննարկումը. ՈՒՂԻՂ Բոլոր մասնակիցները ենթարկվելու են քրեական պատասխանատվության․ Ա․ Ղազինյան Եղանակը զգալի կտաքանա Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել դիլետանտ Մակունցին. Միքայել Մինասյան Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել Չինաստանն օրենքի ուժով թույլատրել է անհրաժեշտության դեպքում կրակ բացել օտար նավերի վրա Արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan