AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքիայի դատախազությունն իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ «ահաբեկչական ցանցի» և 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու համար կասկածվող 82 գործող ու նախկին զինծառայողների ձերբակալման հրամամանագրեր է արձակել։ Այս մասին գրում է EADaily պարբերականը՝ թուրքական Anadolu պետական տեղեկատվական գործակալությանը հղումով։

Երեքշաբթի առավոտյան ոստիկանությունը ռեյդեր է իրականացրել թուրքական 39 նահանգում, 63 մարդ արդեն ձերբակալված է։ Հաղորդվում է, որ 82 կասկածյալից 70-ը դեռ գործող զինվորական են։

Բացի այդ, FETÖ-ի հետ ենթադրյալ կապերի համար աշխատանքից ազատվել է 848 զինծառայող, այդ թվում՝ Թուրքիայի ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ։

Ավելի վաղ EADaily-ն հաղորդել էր, որ նախորդ շաբաթ Թուրքիայի դատարանը բավական խիստ դատավճիռ էր սահմանել հարյուրավոր զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ 2016 թվականի ձախողված ռազմական հեղաշրջման գործով։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է ավելի քան 250 մարդ, վիրավորվել՝ ավելի քան երկու հազարը։ Հեղաշրջման ձախողված փորձից հետո թուրքական կառավարությունն արտակարգ դրություն է սահմանել, որը չեղարկվել է միայն 2018 թվականի հուլիսին։ Այս ընթացքում ձերբակալվել են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ զինվորականեր, ոստիկանության, դատախազության ու դատական համակարգի աշխատակիցներ, լրագրողներ, իրավապաշտպաններ և մի շարք այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ։

1999 թվականից ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին թուրքական իշխանությունները համարում են FETÖ «ահաբեկչական ցանցի» առաջնորդն ու պետական հեղաշրջման փորձի «գաղափարական ոգեշնչողը»։ Առայսօր Անկարան ամերիկյան կողմից պահանջում է արտահանձնել Գյուլենին Թուրքիային։

Լրահոս
Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը. «Մեդիա պաշտպան» ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան մուտք գործել ՌԴ Տեղի է ունեցել Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը Այսօրվա հոսանքազրկումների մասին Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ինչու Ռուսաստանում հեղափոխություն չի լինի. Regnum-ի անդրադարձը Կճանաչի՞ արդյոք Բայդենը Ցեղասպանությունը և ի՞նչ չպետք է անի Հայաստանի իշխանությունը. Սուրեն Սարգսյան Ադրբեջանը ևս 31 զոհված զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին Բերվել է ևս 31 զինծառայողի մարմին. անհետ կորած զինծառայողի հորեղբայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հրապարակ»․ Մակունցն անձամբ է խնդրել Փաշինյանին իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից «Հրապարակ»․ ԲԴԽ անդամը՝ Ջհանգիրյանի հավակնությունների մասին «Ժողովուրդ»․ Իշխանությունը փորձում է ժամանակ շահել, մինչև նոր գաղափարներ ծնվեն «Ժողովուրդ»․ Իշխա­նությունը պատրաստվում է հաս­նել նրան, որ ԱԺ-ն ցրվի, բայց Փաշինյանը մնա իր պաշտոնին «Հրապարակ»․ Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ․ Թ․ Վարդանյան «Ժողովուրդ»․ Աշխատում են հասնել Արման Թաթոյանի հրաժարականին «Հրապարակ»․ Ծրագրում են կտրուկ գործողություններ անել և Փաշինյանին հեռացնել պաշտոնից «Հրապարակ»․ «Իմ քայլի» պատգամավորներն ու մարզպետը բնակիչների հետ հանդիպում են կազմակերպել գերեզմանոցում «Հայաստանի Հանրապետություն». Հայ ռազմագերիների վերադարձի հարցը հայտնվել է ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 27 Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ Շուշիի բնակֆոնդը սպառված էր, ադրբեջանցի փախստականներին տեղ չկար. Շուշիի քաղաքապետ (տեսանյութ) Անասնային ինքնապահպանման բնազդով Նիկոլը ծայրահեղ վտանգավոր բլեֆ է սկսել․ Մ․ Մինասյան ՌԴ-ն ողջունում է Իրանի ձգտումն՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմանը. Լավրով Իրանը կվերադառնա միջուկային ծրագրով իր պարտավորվածություններին, երբ ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները. Զարիֆ Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. ՔԿ-ն մերժել է միջնորդությունը Լավրովը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները կախված չեն լինելու ԱՄՆ-ի «քմահաճույքներից» Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից Հայաստանին անհրաժեշտ է հաղթանակ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 հուշարձան Վազգեն Մանուկյանի հանդիպումը Արարատի մարզի բնակիչների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 138 դեպք ինչը կարող էր Գուրգեն Արսենյանին ստիպել դառնալ Նիկոլի նման ձախողակ-դավաճանի հաճախորդը․ Սամվել Ֆարմանյան Արցախի նախագահը Ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին ԵԽԽՎ-ն Բաքվին և Երևանին կոչ է արել արագ իրականացնել եռակողմ համաձայնագրի դրույթները Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 65 զոհված զինծառայողի անուն Ոստիկանության և վարչապետի ապարատի ծախսերը ավելացել են Իրանը բաց է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության համար. Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan