Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները անհնազանդության ակցիա արեցին. (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները անհնազանդության ակցիա են անում. նրանց միանում են նաև վարորդները՝ դուրս գալով մեքենաներից:
Նշենք, որ այս պահին Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: Քաղաքացիները փակել են քաղաքի որոշ փողոցներ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: