Նոր փրկիչ կամ թագավոր չենք ընտրում, ընտրում ենք մի մարդ, ով պատրաստակամություն է հայտնել, որ հաջորդ անգամ չի առաջադրվելու է. Իշխան Սաղաթելյան

Նոր փրկիչ կամ թագավոր չենք ընտրում, ընտրում ենք մի մարդ, ով պատրաստակամություն է հայտնել, որ հաջորդ անգամ չի առաջադրվելու է. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Փաստ է՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրեց պատերազմի, իսկ պատերազմի ընթացքում անգործունեության, անկարողության շնորհիվ երկիրը տարավ պարտության: Այս մասին հանրահավաքից հետ քայլերթի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Վազգեն Մանուկյանը այն անձնավորությունն է, որը կարող է հակաճգնաժային կառավարությունը գլխավորել: Նոր առաջնորդ, փրկիչ, կամ թագավոր չենք ընտրում, ընտրում ենք մի մարդ, ով պատրաստակամություն է հայտնել, որ հաջորդ անգամ չի առաջադրվելու է և ապահովելու է ազատ ընտրություններ»,– ասաց նա:

Նա նշեց, որ բացառում են իշխող քաղաքական թեկնածուից լինի այլ թեկնածու: «Այն քաղաքական ուժը, որ առաջադրում է սեփական վարչապետի թեկնածու, պետք է ընդունի մի գլխավոր պայման, որ հաջորդ ընտրությանը չի մասնակցելու, հիմա Էդմոն Մարուքյանը ընդունո՞ւմ է այդ պայմանը, կամ մյուսները»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում