Արցախի հարցը քեզ համար նույնքան կարևոր չի, որքան 150 դրամը, որ փողոց փակես, բողոքի ձայն բարձրացնես. Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին

Արցախի հարցը քեզ համար նույնքան կարևոր չի, որքան 150 դրամը, որ փողոց փակես, բողոքի ձայն բարձրացնես. Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, FacebookԱյսօր ընդդիմության հանրահավաքին Երևանի քաղաքապետարանի բավական շատ աշխատակիցների հանդիպեցի: Դե, բնական էր, հարցրեցի` արդյոք չե՞ն մտահոգվում, որ քաղաքապետը կազատի աշխատանքից` միտինգին մասնակցելու համար: Պատասխանեցին` քաղաքապետը հայտարարել է, որ ինքը քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, իր գործը քաղաքը պատշաճ ղեկավարելն է, ու բոլորն ազատ են իրենց քաղաքական հայացքներում, եթե ուզում են` թող գնան հանրահավաքի:

Եթե այս ամենը ճիշտ է, ապա հակիրճ կասեմ`

1. Նախ, դու, Հայկ Մարության, ներկայացնում ես քաղաքական ուժ, որը պատասխանատու է ոչ միայն Երևանի կառավարման, այլ նաև Արցախի պատերազմի ձախողման համար:

2. Ինքդ ընտրվել ես քաղաքական ընտրությունների միջոցով և համամասնական ցուցակով, ուստի դու չես կարող քաղաքականությամբ չզբաղվել:

3. Երբեք չմոռանաս, իսկ ես կաշխատեմ, որ հանրությունը չմոռանա` «սև ու սպիտակ» թեզը առաջինը դու մտցրեցիր մեր հասարակության մեջ: Այնպես որ, եթե ուզում ես քո կողմից պառակտված ժողովրդի առաջ արդարանաս, նախ պետք է ներողություն խնդրես, այնուհետև բացեիբաց հայտնես քո անհամաձայնությունը այս վարչապետին, պահանջես նրա հրաժարականը, խելոք գաս կանգնես հանրահավաքի մասնակիցների շարքերում: Այդժամ քո հրաժարականը պետք էլ չի լինի մեր հանրությանը, որն օրեր շարունակ մտորում ես` տա՞ս, թե՞ չտաս: Հավատա, երևանցին կների քեզ:

Չնայած կասկածում եմ քո հայրենասիրության վրա.
Արցախի հարցը քեզ համար նույնքան կարևոր չի, որքան 150 դրամը, որ փողոց փակես, բողոքի ձայն բարձրացնես:

ՀԳ. քյանքյուլով գյոն, նույն ինքը` ուրբանիստ ուլը, մտածում է թռնի՞, թե՞ մկկա:


Հետևեք մեզ նաև Telegram-ում