«Արաբական պետությունների հաշտեցումը կնպաստի Պարսից ծոցում կայունացմանը». Լավրով

«Արաբական պետությունների հաշտեցումը կնպաստի Պարսից ծոցում կայունացմանը». Լավրով

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանը լիահույս է, որ Արաբական պետությունների հաշտեցումը կնպաստի Պարսից ծոցում կայունացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Կատարի ԱԳ նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ բանակցությունների արդյունքները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը լիահույս է, որ հունվարի 5-ին նախատեսված Պարսից ծոցի արաբական պետությունների գագաթնաժողովը ծոցի երկրների համագործակցության խորհրդում վերջ կդնի պառակտմանը և թույլ կտա վերսկսել նրա բնականոն գործունեությունը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է արաբական երկրների միջև հակասությունների կարգավորմամբ, որոնք նրա գործընկերներն ու բարեկամներն են:

Լավրովը նաև հիշեցրել է, որ «Ռուսաստանը տարիներ շարունակ առաջ է մղում այդ տարածաշրջանում անվտանգության հայեցակարգը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում