Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների ժամանակ ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով 5 կին է տուժել (տեսանյութ)

Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների ժամանակ ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով 5 կին է տուժել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով 5 կին է տուժել։

Նշենք, որ ակցիաների ժամանակ Կառավարության շենքի մոտ հավաքված «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությանը միացած 69 ցուցարար բերվել է ոստիկանություն:

«Այս պահի դրությամբ ոստիկանություն է բերվել 69 քաղաքացի: Ակցիայի մասնակիցները բերվել են ոստիկանություն վարչական իրավախախտում կատարելու համար: Վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ կկազմվեն համապատասխան արձանագրություններ»,– Tert.am-ի հետ զրույցում հայտնել էին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Բերման ենթարկվածների մի մասն արդեն ազատ է արձակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում