AM | RU
USD
EUR
RUB

Արտահերթ ընտրությունները Հայաստանի ինքնասպանությունն են, մի՛ կառչիր, մի՛ սադրիր․ Վահե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԿապիտուլյացիայից հետո ամենամեծ վատությունը, որը կարելի էր անել Հայաստանին, արագ արտահերթ ընտրություններն են։

Այս մասին իր հրապարակման մեջ գրել է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

Դա նշանակում է՝ երկրում առնվազն 3-4 ամիս անիշխանություն՝ գործող խորհրդարանի լուծարում, նախընտրական փուլ, նոր վարչապետի ընտրություն, կառավարության ձևավորում, նոր կառավարության՝ հունի մեջ ընկնել։

Այդ ընթացքում.

1. Ադրբեջանը անելու է այն ամենը ինչը կուզի, գծելու է իրեն հարմար սահմաններ, վերցնելու է բոլոր կարևոր բարձունքները, ճանապարհները և այլն, բանակցելու է արտաքին խաղացողների հետ, ինտենսիվ զարգացնելու է Հայաստանի հետ իր նոր ստացված տարածքները։ Իսկ մենք զբաղված ենք լինելու Փաշինյանի արկածախնդրության բավարարմամբ։

2. Անկայունության նոր ալիքի ֆոնին երկրի տնտեսությունը գահավիժելու է, ֆինանսական, բանկային համակարգի կոլապսը դառնալու է անխուսափելի։

3. Եվ վերջապես, այն պետությունները, որտեղ, անտեսելով covid ռիսկերը անց են կացվել ընտրություններ՝ ունեցել են իրավիճակի կտրուկ ծայրահեղ վատացում և հազարավոր մահեր։ Վրաստանը ամենաթարմ օրինակն է։

Արտահերթ ընտրությունները Հայաստանի ինքնասպանությունն են։

Հ. Գ. Հանրահավաքի մասնակիցների թիվը օրերի ընթացքում պակասել է հիմնականում մեկ պատճառով. առաջին օրերին, ձմռան ցրտին, տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին կտրուկ գործողություններ, ինչը քաղաքական ընդդիմությունը թույլ չի տվել։

Չմոռանանք, ի դեպ, որ վերջին մի քանի շաբաթում երկրի ողջ գիտական, մշակութային, կրթական, հոգևոր, գործարար, իրավական համայնքները պահանջել են ու շարունակում են պահանջել իրեն դեռևս վարչապետ համարող անձի հրաժարականը։

Լրահոս
Այստեղ խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ. Տիգրան Աբրահամյան Երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է լրատվամիջոցներին ԳՇ պետը բախումների չի տանում. Արա Զոհրաբյան Փաստորեն հույսերս ապարդյուն էին. Ռոբերտ Հայրապետյան Գյուղապետ. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն» Ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել Արա Սաղաթելյանին. արգելանքը հանվել է Անդրանիկ էֆենդի, բա ապրիլյանի հանձաժողովի զեկույցը ի՞նչ եղավ. Արմեն Աշոտյան Որ լսում եմ Ալիևի հայտարարությունները, գիշերները չեմ քնում. Տեղի համայնքապետ Նոր նշանակում՝ Արցախում Դոլարն ու եվրոն էժանացել են Հայրենիքի փրկության շարժումն արձագանքել է Օնիկ Գասպարյանի մասին նախագահի որոշմանը Նոր թանկացում. վարորդներն իրենց խախտումները բողոքարկելու համար պետտուրք կվճարեն Եվ այլևս ակնհայտ է ամեն ինչ՝ դավաճանն աջակցություն չունի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց գեներալ Վրեժ Գաբրիելյանին Коммерсантъ-ը ծաղրել է Փաշինյանին. Mediaport Նախագահը որոշում է կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Արցախի Կարմիր Շուկան վտանգվա՞ծ է. Ադրբեջանցիները 30 գերու վերադարձի դիմաց առաջարկություն են արել. Փաշինյանը կողմ է, ԱԳՆ-ն՝ դեմ. «Մեդիապորտ» Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Փաշինյանին հսկում էր նաև քաղաքացիական հագուստով ծառայողների մի քանի շարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արթուր Ղազինյան. Իմ տեղեկություններով, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության Նիկոլին նիկոլավարի հանել չի եղել ու չի լինելու. Էդմոն Մարուքյան Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյից օգնություն է խնդրել Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Էդմոն Մարուքյանին Նոր մանրամասներ՝ Տեր Կյուրեղի մահվամբ վթարի գործով․ վարորդը ևս քահանա է եղել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Երևանի Արշակունյաց պողոտան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերված մասնակիցներին ետ են տանում տուրիստական բարձրակարգ ավտոբուսներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Լսի՛ր, քո արարքը տղամարդկության ամենաստոր կետում է». Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է․ Արտակ Դավթյան. «Իրավունք» Օնիկն ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Ոսկան Սարգսյան Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»... Մի մոնտաժի պատմություն Վերսկսվել են որոնողական աշխատանքները Ես պնդում եմ, որ «Իսկանդերը» պատե­րազմի ժամանակ կրակել է. Մովսես Հակոբյան. «Իրավունք» Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ 30 հազար դոլար է պահանջել անհետ կորած զինծառայողի հորից՝ խաբելով, թե գիտի որդու գտնվելու վայրը ու կարող է բերել Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին» այս ամենին «հասնելու» համար. «Փաստ» Երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հարթակին էր նաև Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը Ես ամեն օր էդ ճանապարհով գնում եմ, գալիս, ի՞նչն ա անվտանգ․ Սյունիքի մարզպետ. «Հրապարակ» Ինչպես են իշխանության չինովնիկները մարդկանց բերել Փաշինյանի հանրահավաքին. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan