Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի սոցիալապես նշանակալի օբյեկտները

Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի սոցիալապես նշանակալի օբյեկտները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.amՌուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում սոցիալապես նշանակալի տարածքներում պայթյունավտանգ առարկաների (դպրոցներ, այգիներ, բժշկական հիմնարկներ և սպորտային օբյեկտներ) մաքրման և ականազերծման աշխատանքները: Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջից։

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 414 հեկտար տարածք, շուրջ 160 կմ ճանապարհ, 617 շինություն, որոնցից 22-ը սոցիալապես նշանակալի օբյեկտներ են: Հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերվել են պայթյունավտանգ առարկաներ. չպայթած ռազմամթերքը դուրս է բերվում և ոչնչացվում հատուկ փորձադաշտում: Ռազմամթերքը, որն անհնար է տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անհրաժեշտ անվտանգության միջոցները»,– ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում