AM | RU
USD
EUR
RUB

Դավիթ Իշխանյանը՝ Արցախի ներքաղաքական զարգացումների մասին

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԱրցախի ներքաղաքական զարգացումների, նրա անվտանգության խնդիրների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ:

- Պարոն Իշխանյան, ի՞նչ ներքաղաքական զարգացումներ տեղի ունեցան, որ երկու քաղաքական ուժեր՝ ՀՅԴ-ն և «Արդարություն» կուսակցությունը, համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ դադարեցնելու մասնակցությունը կառավարության ձևավորման հետագա գործընթացին:

- Մենք հայտարարությամբ ենք հանդես եկել, կարծես դրանով ամեն ինչ ասել ենք: Կարևոր շեշտադրումները, ինչ անհրաժեշտ էր, մենք հրապարակային ներկայացրինք: Ի վերջո պետք է հաշվի առնել, որ մեր կառավարման համակարգը գերկենտրոնացված նախագահական համակարգ է, բայց մենք գտնվում ենք հետպատերազմյան ժամանակաշրջանում, և ճգնաժամային այս իրավիճակից դուրս գալու ելքերը պետք է լինեն ոչ ստանդարտ լուծումները, այդ թվում՝ նաև ներքին խորհդատվությունների արդյունքում համախոհական մթնոլորտի ստեղծումը: Դրանով հանդերձ շատ կարևոր է, որ այդ համախոհության մթնոլորտը ձևավորվի, իսկ այդ համախոհության մթնոլորտը բնակաբար հիմնականում պետք է ձևավորի նախագահը՝ անկախ իր այսօրվա պարտված ղեկավարի կարգավիճակից: Մենք պարտավոր ենք ելքը գտնել, իսկ այդ ելքը գտնելու համար բազմաթիվ քննարկումները կարող են նաև լուծումների տարբերակ տալ, նաև առաջարկներ լինել:

- Ի՞նչ քայլեր նկատեցիք նախագահի կողմից, որ որոշեցիք ընդհատել բանակցությունները:

- Մանրամասնելու անհրաժեշտություն չկա, այդ քննարկումների դաշտը եղել է ոչ այդքան հրապարակային, և տեղեկատվությունը պարբերաբար չի տրվել: Պետք է ասեմ՝ այդ քննարկումների դաշտի մեջ պետք է ներառվեին խորհդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերը: Ես չեմ կարող ասել՝ նախագահը այդ բոլոր ուժերի հետ քննարկումները, խորհդատվությունները անց է կացրել, թե՝ ոչ, բայց այն, ինչ եղել է մեզ՝ մասնավորապես հայտարարությունը ստորագրած երկու ուժերի հետ, բնականաբար մենք այդ ամենը արտացոլել ենք հայտարարությամբ: Ի դեպ, ասեմ՝ այդ քննարկումների դաշտում եղել են և՛ ԱԺԿ, և՛ «Ազատ հայրենիք» կուսակցությունները, բայց երկու կուսակցություն արտահայտեցինք մեր դիրքորոշումը և հայտարարեցինք մեր տեսակետները:

- Մյուս երկու կուսակցությունները համաձա՞յն են նախագահի տեսակետների ու դիրքրոշումների հետ:

- Համենայն դեպս հայտարարությանը իրենց ստորագրությունը չեն դրել:

- Ստացվում է տապալվա՞ծ է ազգային համաձայնության կառավարության ստեղծումը:

- Սա կարող է տարբեր կերպ մեկնաբանվել. գուցե որոշների համար հաջողված է, որոշների համար՝ ոչ: Բայց այդուհանդերձ մենք մեր տեսակետը այդ հայտարարությամբ ներկայացրել ենք:

- Որո՞նք են լինելու ձեր քաղաքական ուժի հետագա քայլերը:

- Մենք պետք է համախոհության մթնոլորտում լուծման տարբերակներ գտնենք: Փորձելու ենք այդ համախոհության մթնոլորտի նախադրյալները ստեղծել և նաև մեր քննարկումների ընթացքում լուծման տարբերակներ առաջարկել: Կընդունեն քաղաքական ուժերը այդ թվում նաև երկրի նախագահը այդ տարբերակները, ուրեմն մենք մեր նախատեսած ճանապարհով առաջ կգնանք, չեն ընդունի, ուրեմն այլ տարբերակներ կփորձենք գտնել:

- Նախագահը չի՞ հեռանալու պաշտոնից, չի՞ լքելու քաղաքկանութունը, ինչպես հայտարարել էր:

- Հայտարարությամբ այդ մասին ասվել է, որ նախագահը պատրաստակամ էր հրաժարվելու: Նա իր ուղերձում նաև անդրադարձել էր իր հրաժարվելու, չհրաժարվելու հանգամանքներին, նաև իրավական կարգավորումներին, և կարծում եմ՝ այս խնդիրը բոլորս չպետք է դարձնենք քաղաքական շահարկումների նյութ, բայց մյուս կողմից չպետք է ստեղծված կացությունը օգտագործվի լիազորությունների «չարաշհման» համար: Ստեղծված իրավիճակը ենթադրում է ոչ ստանդարտ լուծումներ, այն ստանդարտ պահանջները և այն դասական մեխանիզմները, որ կարող են երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծումներ տալ, մեր վիճակն այդպիսին չէ:

- Խոսվում էր, որ ձեզ առաջարկ է արվել լինել ԱԺ նախագահ, որը Վահրամ Բալայանը Tert.am-ի հետ զրույցում չհերքեց, ի՞նչ հետո տեղի ունեցավ, գուցե Հայաստանի իշխանությունների հետ համաձայնություն կա չգնալու փոփոխությունների:

- Այն որ անցյալ տարիներին Արայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանությունների թելադրանքները դարձրել է իր համար որպես պետական կառավարման միջոց, դրա մասին շատ խոսելու անհրաժեշտություն չկա: Ինչ վերաբերում է առաջարկներին, ինչ առաջարկներ են եղել, ինչ է քննարկվել, բնականաբար, տարաբնույթ քննարկումներ են եղել, և ինչ-ինչ առաջարկներ չպետք է դարձնենք ընդհանուր հիմքեր հետագա մեր քայլերի համար: Մենք առաջնորդվել ենք սկզբունքներով, առաջ ենք քաշել մի շարք սկզբուքներ և այդ սկզբունքների ընդունումը, ու դրանցով կառավարվելն է մեզ համար էական: Ով ինչ պաշտոն կարող էր զբաղեցնել, ով ինչ կարգավիճակում կարող էր լինել, սա երկրորդական է: Բայց սզբուքնների շուրջ պայմանավորվածություններ ունենալը և այդ սկզբունքներով չառաջնորդվելը մեզ լավ տեղ չեն տանի:

- Պարոն Իշխանյան, անդրադառնանք Արցախի անվտանգության խնդիրներին: Որքանո՞վ է Արցախի՝ մեզ մնացած մասը անվտանգ:

- Բոլորը խոսում են անվտանգությունից, և բոլորը սպասում են անվտանգության երաշխքիների, սա այն թիվ մեկ հարցն է, որով նաև պայմանավորված է լինելու Արցախի Հանրապետության ապագան և մեր լինելությունն այստեղ: Կարծում եմ՝ Արցախի կարգավիճակի խնդիրը և նաև մեր տարածքային ամբողջականության վերականգնումը և տարածքների խնդիրները ընդհանրապես փոխկապակցված են հենց այդ անվտանգության բաղադրիչների հետ: Բայց դեռ շատ վաղ է այդ մասին խոսել, ոչ ոք չի կարող այս պահին ամբողջական այդ երաշխիքները ապահովել, այստեղ են գտնվում ռուս խաղաղապահները, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, թե ինչպիսի ագրեսիվ կեցվածք է ցուցաբերում ադրբեջանա-թուրքական տանդեմը: Այդ տանդեմը լուրջ վտանգ է դարձել ոչ միայն Արցախի լինելության, այլ նաև տարածաշրջանի համար: Անվտանգային համակարգի մասին, երբ խոսվում է բոլոր հարթակներում, բոլոր շրջանակներում, սա շատ կարևոր է: Պետք է այստեղ տարբերակել մեկ բան, շատ կուզենայի շեշտադրում անել՝ Հայաստանի վարչապետի կողմից անընդհատ թմբկահարվող անվտանգության բաղադրիչների և անվտանգության թեզի մասին, այդ հեքիաթները պարզապես այստեղ մեր հանրության համար ծիծաղելի են:

- Խոսակցություններ են շրջանառվում, թե այլևս Հայաստանից զինծառայողներ չեն գալու Արցախ, սրա վերաբերյալ որևէ տեղեկություն ունե՞ք:

- Հրապարակվեց Արցախի նախագահի կողմից կառավարության կառուցվածքը, որի մեջ հստակ ամրագրված է պաշտպանության նախարարության կառուցվածքը, և ՊՆ-ն ենթադրում է ԶՈւ-երի պահպանում, ինչ կարգավիճակով և ինչ կոնտինգենտ է իր մեջ ներառելու, սա մոտ ժամանակներս վերջնական պարզ լինի: Չպետք է հայ զինվորի ներակայույթունը Արցախի Հանրապետությունում և նրա սահամանները պաշտպանելու առումով այլ դիտանկյունով ներկայացնել, այս ամենը չպետք է քաղաքական հատկապես ներքաղաքական շահարկումների տեղիք տան, այնուհանդերձ յուրաքանչյուր հայ իր մեջ պետք է պարտավորություն ու պարտականություն ունենա հայրենիքի սահամանները պաշտպանելու առումով, այստեղ արդեն կարևոր չէ՝ այդ սահմանները Տավուշում են, Արցախում են, թե Մուշում են:

- Վերջերս Վիտալի Բալասանյանը խոսեց Հադրութի և Ասկերանի շրջանների հնարավոր վերադարձի մասին, դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչ հիմքեր կան դրա համար:

- Որևէ տեղեկություն չեմ կարող ասել այդ մասին: Մի բան հստակ է՝ մենք չպետք է համակերպվենք Արդբեջանի կողմից Արցախի Հանարպետության տարածքների օկուպացիային և պետք է մշակենք նոր ռազմավարություն, մեր քայլերը ձեռնարկենք՝ հեռանկարային առումով ունենալով այդ տարածքների ազատագրումը և նորից Արցախի Հանրապետության իշխանության իրավազորության տակ անցնելը:

Լրահոս
«Հրապարակ»․ Ինչու՞ է ընդհատակ է անցել Սիփան Փաշինյանը «Հրապարակ»․ Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետներից ազատվելու բանալին «Փաստ»․ Որքա՞ն գումար է ծախսվել Անկախության 30-ամյակի միջոցառման համար Անցկացվել է պահեստազորայինների մարտական հերթապահության հերթափոխ Հայաստանում տեղացել է առաջին ձյունը (տեսանյութ) Հայկական կողմը որևէ միջազգային հարթակում չի բարձրացրել հայկական տարածքների դեօկուպացիայի խնդիրը. Մամիջանյան «Հայաստան» խմբակցությունը ՍԴ է մուտքագրել հոկտեմբերի 1-ից պատվաստվելու մասին առողջապահության նախարարի հրամանի վիճարկման հայցը «Սիրիայի հարցում Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ». Էրդողան Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն «Ադրբեջանը հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար». Ալիև Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906, մահվան՝ 18 նոր դեպք Էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ակնհայտ է, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցություններ կան, որոնք չեն բխում մեր երկրի շահերից․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը ԱԺ նախկին պատգամավորի որդի է. shamshyan.com «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել». Ալիևի ելույթը ՄԱԿ-ի ԳՎ-ում «Հրապարակ». Արցախում ավելացել է ծառայողների թիվը «Ժողովուրդ»․ Կառավարության անդամները կգնան խորհրդարան «Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանը 20 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Մոսկվա «Իրավունք». Ում հետ է Աշոտ Փաշինյանը մեկնել Կահիրե Նուր-Սուլթանում կայացել է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպում Տեսահոլովակի պրեմիերա․ «Արցախ» Իրանի փոխարտգործնախարարն այցելել է Ակնա Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ Արցախի ԱԺ պատվիրակությունը չի հրավիրվել Անկախության օրվա միջոցառմանը «Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը եվրավճռով ՀՀ կառավարությունից կստանա 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում. ում շահն է սպասարկում այս կառավարությունը «Փաստ». Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո «Փաստ». Հնա­րա­վոր են լուրջ դի­մադ­րու­թյուն­ներ ու «բո­լո­լա­ներ» Books Times.am: «Ամբոխի խենթությունը. Ինչպես են հանդուրժողականությունն ու բոլորին հաճոյանալու փորձերը խենթացրել աշխարհը», Դուգլաս Մյուրրեյ Հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց Արթուր Դանիելյանին բերման էին ենթարկել Ալեն Սիմոնյանին ուղղված հայհոյանքի համար Books Times.am «ԱՐԱՄՅԱՆՑ», Կարեն Օհանջ Ոստիկանությունը բերման է ենթարկել Արթուր Դանիելյանին Իրանական կողմը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին Թբիլիսին ցանկանում է խաղաղապահ դառնալ՝ Էրդողանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր «Որոտ-2021». ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում վարժանքներ կանցկացնի «Վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականգնվելու է»․ Առուշ Առուշանյանն առաջադրում է իր թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին 44-օրյա պատերազմ. Նախադրյալներ, ընթացք, հետևանքներ Բլինքենը և Չավուշօղլուն 1 ժամանոց զրույց են ունեցել ԼՂ խնդրի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan