«Չպետք է թողնել՝ սրիկա Փաշինյանը Մոսկվայից հետ գա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Չպետք է թողնել սրիկա Փաշինյանը Մոսկվայից հետ գա, դավաճանը հայրենիքում պետք չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեցին Հանրապետության հրապարակում նստացույց անող քաղաքացիները:
«Մարդիկ պետք է թմբիրից դուրս գան, համախմբվեն, մեզ հետ միասին պայքարեն, մենք կորցնում ենք մեր պետականությունը: Ազգովին պետք է մի կողմ դնենք կուսակցական պատկանելությունը, քաղաքական հայացքներին և համախմբված պայքարենք Նիկոլի ազգակործան քաղաքականության դեմ»,– նշեց նստացույց իրականացնող քաղաքացիներից մեկը:
Քաղաքացիների խոսքով՝ իրենց երբեմն հորդորում են առավել կոշտ պայքարել, բայց տանից հորդորելու փոխարեն ճիշտ կլինի, որ միանան իրենց և պայքարեն:
«Սոցցանցերում գրում են՝ ջարդեք, փշրեք: Ո՛չ, մենք այդ ճանապարհով չենք գնա: Մենք պետականությունը խարխլող որևէ քայլ չենք անի, մենք պայքարում ենք ազգակործան անձի և իր թիմի դեմ թեկուզ այս մեթոդներով ՝ նստացույց, ակցիաներ»:
Մանրամասներ՝ տեսանյութում
Հետևեք մեզ նաև Telegram-ում