AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանը կնշանակվի նոր պաշտոնի

 

«Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի մշտական նիստում կքննարկվի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծերի փաթեթը: 2019-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակոռուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ էլ մյուս բոլոր մարմիններում՝ Ազգային անվտանգության ծառայությունում, Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում և Պետեկամուտների կո­միտեում, պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները և փոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին:

Իսկ այժմ մի քանի հետաքրքիր փաստ ներկայացնենք նախագծից․ կենտրոնի աշխատակիցների քանակը լինելու է մոտ 150, այդ թվում՝ առնվազն 30 քննիչ ու 60 օպերլիազոր: Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման համար կառավարությունը երեկ 8 միլիարդ 203 միլիոն դրամ հատկացրեց, որը նախատեսված է ծախսել 2021-2023 թվականներին, և որից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ և գրասենյակային ծախսերի, ավելի քան 5 միլիարդը՝ շենքային պայ­մանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ՝ տրանսպորտային հագեցվածության համար:

Կոմիտեի աշխատա­կիցների աշխատավարձն էլ մոտավոր կկազմի 650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ: Համեմատության համար նշենք, որ այսօր ԱԱԾ-ում հակակոռուպցիոն գործերով զբաղվող քննիչը ստանում է 300 հազարից պակաս աշխատավարձ՝ հարկերը հանած, այսինքն՝ ստեղծվելու է քննիչների մեջ անհավասար մրցակցային միջավայր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նորաստեղծ քննչական մարմինը կղե­կավարի 28-ամյա Արգիշտի Քյարամյանը, ով անակնկալ ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից և այժմ Քննչական կոմիտեի փոխնախագահն է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Փաշինյանը նպատակաուղղված հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում․ Տ․ Աբրահամյան Մեկնարկում է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը. ՈՒՂԻՂ Ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևին. ԲՀԿ պատգամավորը՝ Փաշինյանին (տեսանյութ) Թրամփը լքել է Սպիտակ տունը Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի․ ՄԻՊ Ո՞րն է Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը. պատասխանում է նախարարը «Կարմիր գծերը» Երևանի 10 վարչական շրջանում կվերացվեն Նարինե Խաչատուրյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից Սա մեր դիվանագիտության ավերված լինելու վառ ապացույցն է. Միքայել Մինասյան Ադրբեջանում հիշել են Փաշինյանի վաղեմի հոդվածը Հայկական կողմի համար կենսական անհրաժեշտություն ունի Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Լարսի ռուսական հատվածում կուտակված է 730 բեռնատար ավտոմեքենա Արթուր Վանեցյանի կուսակցության խոսնակին հրավիրել են ԱԱԾ` բացատրություն տալու Տրանսպորտային միջոցների տեխզննության անցկացման պարբերականությունը կփոխվի Արցախի բնակիչներին պատվաստելու համար Պետդուման կդիմի կառավարությանը ՀՀ կառավարության մոտեցումն ընդունելի չէ, պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ ԱԺ նիստը՝ ուղիղ Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն.այսօր որոնումներ չեն իրականացվի «Իրավունք». Գու­ցե իսկապես մեր սխալներն այնքան շատ են, որ այլևս չպետք է զբաղեցնենք իշխանությունը․ «Իմ քայլի» պատգամավոր Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին «Հրապարակ». Մարդիկ հրաժարվում են այս իշխանության կազմում պաշտոն զբաղեցնելուց «Հրապարակ». Ովքեր են կողմ եղել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին «Ժողովուրդ». «Իմ քայլի» պատգամավորը՝ Լավրովի հայտարարության մասին «Ժողովուրդ». «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ից տարածաշրջանում Հայաստանն առա­ջինն է ստացել դրամաշնորհ «Ժողովուրդ». Ի՞նչ պատմությունների մեջ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ փակ են ԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է նոր «գունավոր հեղափոխության» Արցախում պետական կառավարման համակարգը օր օրի քայքայվում է. Ա. Ղարամյան Արցախահայությունն իր թիկունքում պետք է զգա 10 մլն հայության շունչը. Ի. Սաղաթելյան Եթե պետք է ամեն ինչում իրենց հղում ՌԴ-ին, ապա դո՞ւք ում եք պետք Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին Որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից երկու փրկարար է վիրավորվել Կա վտանգ, որ Արսեն Թորոսյանը ուշադրության կենտրոնում է պահելու առողջապահության ոլորտը. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ) «Հայրենիքի փրկության շարժումը» հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը ՊՆ համակարգում նշանակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս․ Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել է ևս 8 աճյուն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan