«Ժողովուրդ». Շրջանառության մեջ է դրվել Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացում կատա­րելու նախագիծը. մանրամասներ

«Ժողովուրդ». Շրջանառության մեջ է դրվել Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացում կատա­րելու նախագիծը. մանրամասներ

«Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատա­րելու մասին նախագիծը: Օրենքի հիմնավորման մեջ նշվում է, թե ընդունման պարագայում այն հնարավորություն կտա վերացնել 2020 թվակա­նի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության և սահմանված կարանտինային ռեժի­մի բացասական հետևանքները:

2020 թվականին հայտարարված արտակարգ դրության, սահմանված կարանտինային ռեժիմի և ռազմական դրության հետևանքով բնակչության մի շարք խմբեր հայտնվել են սոցիալապես խոցելի վիճակում:

Ավելին՝ հանրային իրավական դրամական պահանջի հիման վրա կատարողական վարույթի հարուցմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները լրացուցիչ անհարմարություններ և, ի դեմս կատարողական գործո­ղությունների կատարման ծախսի, ֆինանսական նոր ծանրաբեռնվածություն են առաջացնում պարտապանների համար:

Նախագծով առաջարկվում է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգան­քի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից օրենքով սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտավորությունը համարել պատշաճ կա­տարված. Օրենքի գործողությունը նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը սահմանված ժամկետում վճարելու դեպքում տարածել նաև մինչ օրեն­քի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում