«Ժողովուրդ»․ ԱԱԾ-ին հրահանգ է տրվել ընդդիմության ներկայացուցիչների մասին առկա գաղտնի թղթապանակները «գործի դնել»
Նմանատիպ
«Հետպատերազմյան Հայաստանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ դեպքեր են եղել, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հրաժարվել են կատարել քաղաքական իշխանությունների հրահանգները: Բանն այն է, որ հետպատերազմական լարված ներքաղաքակա իրավիճակը հանդարտեցնելու նպատակով ՀՀ հատուկ ծառայությանը հրահանգ է տրվել իշխանությունների ըմբոստ և ընդդիմության ներկայացուցիչների մասին առկա գաղտնի թղթապանակները վեր հանել ու «գործի դնել»:
Սակայն, մեր տեղեկություններով, ԱԱԾ-ականներն ասել են, թե սա այն հարցը չէ, որ պետք է գործի դրվեն թղթապանակները, և, ըստ էության, հրաժարվել են կատարել քաղաքական հրահանգը:
Ըստ էության, նրանք որոշել են այդպես վարվել հետպատերազմյան Հայաստանում կրքերը հանդարտեցնելու քողի տակ մրցակիցներին կամ պոտենցյալ վտանգավորներին չեզոքացնելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում