AM | RU
USD
EUR
RUB

Աշխարհում կրկնակի արհամարհված ենք պարտության և այս իշխանությանը հանդուրժելու համար. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՄարդկանց անտարբերությունն այս վիճակին սարսափելի է, կարծես չենք կորցրել մեր հպարտությունը, սեփական ուժերի նկատմամբ հավատը․ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չունի հայրենիքի զգացողություն, անգամ մարդկանց նկատմամբ սիրուց և կարեկցանքից զուրկ է, նա սիրում է միայն իշխանություն և փող, և զարմանալի է՝ նրա թիմի անդամներն այս կոլապսից հետո ինչպե՞ս են շարունակում մնալ նրա կողքին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունն ստեղծել է նյութապաշտության վրա, այդպես է պահում իր պատգամավորներին և նախարարներին։ Համոզված եմ, որ բացի աշխատավարձերից և պարգևավճարներից՝ նրանք հսկայական ստվերային գումարներով են վարձատրվում։ Վերապրում ենք Անիի կործանման օրերը, սա մղձավանջ է, սա նույնիսկ համեմատելի չէ Ցեղասպանության հետ, քանի որ այն ժամանակ պետություն չունեինք»,- ասել է իրավապաշտպանը:

Ըստ Իշխանյանի՝ անթույլատրելի է, որ իշխանությունը ԲԴԽ-ն համալրում է Հայաստանի ընտրակեղծարարության հիմնադիր և բանակում հարյուրավոր խաղաղ զոհերի պարտակող Գագիկ Ջհանգիրյանով. «Վարչապետը որևէ սկզբունք չունի, նրա բոլոր ասածները՝ նախկիններ, թալանչիներ և այլն, ստեր էին, Դավիթ Տոնոյանը, Ատոմ Ջանջուղազյանը, Ֆելիքս Ցոլակյանը կամ Շիրակ Թորոսյանը նախկի՞ն չէին։ Երեք նախկին իշխանությունների բոլոր հանցանքները միասին վերցրած՝ այս երկուսուկես տարվա հանցանքների հինգ տոկոսն անգամ չեն կազմում։ Գագիկ Ջհանգիրյանի ընտրությունից հետո իրավական պետության մասին բոլոր պնդումները սուտ են»:

Իրավապաշտպանի կարծիքով՝ գրպանային են քննչական մարմինները, ոստիկանությունը, դատախազությունը, հիմա էլ փորձ է արվում նույն բանն անել դատարանների հետ. «Քաղաքական ասպարեզում են անձինք, որոնք չունեն որևէ սկզբունք, օրինակ՝ Արամ Սարգսյանը։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը քաղաքական գործիչ դարձավ արցախյան շարժման շնորհիվ, իսկ նրա եղբոր համար բացի իր երբեմնի ցեմենտի գործարանից՝ որևէ այլ արժեք գոյություն չունի։ Գուրգեն Արսենյանը ժամանակին փրփուրը բերանին խոսում էր Քոչարյանի վերադարձի մասին, այսօր անվանարկում է նրան, ի՞նչ սկզբունքներ։ Եթե Փաշինյանն ընտրություններ կազմակերպի, բոլոր նախկին ընտրությունների կեղծիքների ռեկորդները գերազանցելու է իր վարչական և ֆինանսական ռեսուրսներով, քանի որ իրավապահ և դատական համակարգը գրպանային են, կան նաև գրպանային քաղաքական ուժեր»:

Ավետիք Իշխանյանի պնդմամբ՝ այսօր մենք արհամարհված ենք ոչ միայն թշնամի երկրում, այլև ամբողջ աշխարհում, այդ արհամարհանքը կրկնակի է, քանի որ պարտված իշխանությունը չի հեռանում, այն կդառնա եռակի, եթե այդ նույն իշխանությունը կազմակերպի արտահերթ ընտրություններ. «Միայն այս նվաստացումից հետո իշխանության մնալը ցույց է տալիս, որ մենք պետական մտածողությունից զուրկ ժողովուրդ ենք։ Մենք պարտված և թուլացած ենք, թշնամին ուզելու է ամբողջ Հայաստանը։ Այս երկուսուկես տարում այդպես էլ չլսեցինք Արցախի կարգավիճակի մասին որևէ պնդում, վարչապետը խոսում էր միայն երեք կողմերի ժողովուրդների համար ընդունելի լուծման մասին»:

Հելսինկյան կոմիտեի նախագահի պնդմամբ՝ պետության ղեկավարը չի հասկանում, թե ինչ է պետությունը, և մեղքը գցում է ժողովրդի վրա: «Այսօր բանակը փլուզված է և բարոյալքված, մնացել է վարչապետի թիկնազորը, որն ապահովում է նրա անվտանգությունը։ Գեներալների մեջ չկա պետական մտածողություն ունեցող սպա, նրանք սովորական կամակատարներ են։ Այսօր ոստիկանները պաշտպանում են հայրենիքը հանձնածին, իսկ զինվորականները միայն համազգեստով են»,- ամփոփել է Ավետիք Իշխանյանը:

Լրահոս
Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով «Կատարելություն, գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը «Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ) Գորիս Կապան ճանապարհը վերջնականապես անցնում է թշնամուն Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել COVID-19-ի և մարդու արյան խմբի միջև եղած կապը Բրիտանիայում նկատվել է «օդում լողացող նավ». ինչպե՞ս են բացատրում երևույթը գիտնականները Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Կենացդ խմեմ» երգի տեսահոլովակը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում Ներկայացվել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (տեսանյութ) Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (տեսանյութ) Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ «Այդ ամենը կեղծ տեղեկատվություն է». Պառավաքարի գյուղապետ Հաշվարկի հաշվիչն այլևս միացված է. Արշավիր Ղարամյան Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը Նախագահի պահվածքն առնվազն տարօրինակ է, փորձում է երկու կողմերին գոհացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան Ադրբեջանցիները պահանջել են, որ հայ տղաները դուրս գան բարից․168.am Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել Ոստիկանության գնդապետը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան Նախագահը տեղում չէ, չի ընդունել զինվորականներին Սերժ Սարգսյանի օրորք հայկական շախմատը փայլել է. Սմբատ Լպուտյան Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատուն ընդդիմության հանրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արմեն Սարգսյանը վախեցավ կանգնել բանակի կողքին․ վախն արդարացում չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել Ե՞րբ Ադրբեջանը կկորցնի ամեն ինչ ստանալու հնարավորությունը. մանրամասնում է քաղաքագետը (տեսանյութ) Ալիևը լավ բռնել է Փաշինյանի կոկորդից ու նրա դեմ ունի փաստեր. Արփինե Հովհաննիսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan