ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել

ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն այսօր հայտարարել է իր հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին՝ 2021 թ-ին Շվեդիայի նախագահության շրջանակներում։

ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Աննիկա Սոդերը (Annika Söder):

Գործող նախագահի հատուկ ներկայացուցիչները նշանակված են օգնելու նախագահողին` ԵԱՀԿ տարածաշրջանում առկա ճգնաժամերը և հակամարտությունները լուծելու գործում և որոշակի ոլորտներում մասնակից պետությունների ջանքերի ավելի լավ համակարգումն ապահովելու գործում:

Աննիկա Սոդերը աշխատել է որպես Շվեդիայի արտաքին գործերի պետքարտուղար 2014-ից 2019 թվականներին: Դրանից առաջ նա եղել է «Dag Hammarskjöld» հիմնադրամի գործադիր տնօրենը` աշխատելով ՄԱԿ-ի, ՄԱԿ-ի բարեփոխումների, խաղաղության կառուցման և Կայուն զարգացման նպատակների շուրջ: Նա նաև եղել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ավագ մենեջեր և գլխավոր տնօրենի օգնական, պատասխանատու արտաքին հարաբերությունների, գործընկերության, միջգերատեսչական գործերի և հաղորդակցության համար: Այժմ Անիկա Սոդերը աշխատում է որպես Խաղաղության եվրոպական ինստիտուտի Կառավարիչների խորհրդի նախագահ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում