AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Փաշինյանը հույս ունի կեղծ ընդդիմություն ձևավորել արտահերթ ընտրությունների անցկացման համար

 

«Պատերազմի ընթացքը, պարտությունը և հետպատերազմյան զարգացումները մեկ բանի մասին են վկայում, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջովին ձախողել է երկրի կառավարման իր առաքելությունը։ Եվ այս իրադրության պայմաններում նույնիսկ ավելորդ է խոսել Հայաստանը ծանր իրավիճակից հանելու՝ Նիկոլ Փաշինյանի խոստումների մասին։ Նա անգամ գերիների հարցը չի կարողանում լուծել, ուր մնաց, որ իր մեջ ուժ գտնի շատ ավելի կարևոր խնդիրների լուծման համար։ Եվ այս պայմաններում գրեթե կասկածի տեղիք չի թողնում այն հարցը, որ Փաշինյանը պետք է հեռանա, բայց վերջինս ամեն ջանք գործադրում է, որ մնա իշխանության։

Նա վեց ամիս ժամանակ է խնդրում իր ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված ծրագրերն իրականություն դարձնելու համար, իսկ մյուս կողմից էլ զբաղված է մեղավորների փնտրտուքով, որպեսզի պարտության մեղքը բարդի նրանց վրա։

Բայց տեսնելով, որ դժգոհություններն ավելի են խորանում և երկրի վիճակն էլ ծանրանում է, Նիկոլը դաշտ է նետել արտահերթ ընտրությունների մասին խայծը՝ հույսով, որ տարբեր լծակների կիրառման արդյունքում կարող է հնարավորություն ստանալ շարունակել մնալ իշխանության։

Փաշինյանն ամբողջ ուժով կառչած է աթոռից, քանի որ թերևս քաջ գիտակցում է, որ այդ աթոռից հեռանալուց հետո, որպես ձախողված և պարտված ղեկավար, այլևս քաղաքականության մեջ անելիք չի ունենալու և հայտնվելու է զարգացումների հետնախորշում (մնացյալը իրավական հարթության մեջ է)։ Բայց այսօր երկիրն այնպիսի հրատապ անվտանգային, հումանիտար և սոցիալտնտեսական խնդիրների առաջ է կանգնած, որ մոտակա փուլում արտահերթ ընտրությունների մասին խոսելն ուղղակի ավելորդ է։

Առավել ևս այն պայմաններում, երբ իշխանության կլինի Փաշինյանը. այդ դեպքում ընտրություններն ի սկզբանե կարելի է համարել ոչ լեգիտիմ: Դրա համար էլ առաջատար ընդդիմադիր ուժերի համար անընդունելի է արտահերթ ընտրությունների անցկացման փաշինյանական տարբերակը։ Սակայն Փաշինյանը իր իշխանությունը երկարաձգելու հիմնական եղանակը տեսնում է հենց այդ ճանապարհով։ Եթե ընդդիմությունը նպատակահարմար չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, ապա միայն իշխանության նախաձեռնությամբ անցկացվելիք այդ գործընթացը մեր հասարակության և միջազգային հանրության աչքին կորցնում է իր լեգիտիմությունը և հիմնավորվածությունը։

Սակայն ընտրությունների անցկացումը լեգիտիմացնելու համար Փաշինյանը ձեռնամուխ է եղել քաղաքական դերակատարների «նշանակմանը»։ Սա նրա սովորությունն է. ինչպես «նշանակում» է այս կամ այն հարցի մեղավորներ, այնպես որոշ, այսպես կոչված, «մարդ-կուսակցությունների» փորձում է գործոն դարձնել, ավելի ստույգ՝ դերակատար: Սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր նման հանդիպումների շարք նախաձեռնել, իսկ հիմա նաև Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, դրանք բոլորն էլ ընդգծված արևմտյան կողմնորոշմամբ ու հակառուսական տրամադրություններ ունեցող ուժեր են: Պարզ է, որ այսպիսով Փաշինյանը հույս ունի այդ «ուժերի» միջոցով կեղծ ընդդիմություն ձևավորել, որը ոչ միայն ճանապարհ կհարթի արտահերթ ընտրությունների անցկացման համար, այլև անհրաժեշտության դեպքում «ընդդիմություն» կխաղա նաև խորհրդարանում:

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն կազմելու որևէ նույնիսկ հեռավոր շանս չունի, իսկ նշյալ անձինք ոչ մի կշիռ ու հեղինակություն չունեն, նման պատկեր ստանալու համար ընտրությունները պարզապես պետք է կեղծել: Բոլորի համար էլ հասկանալի է, որ այդ «կուսակցությունների» ղեկավարները քաղաքական առումով որևէ լուրջ հայտ չեն կարող ներկայացնել, պատկերավոր ասած՝ նրանք անգամ իրենց բակում վարկանիշ չունեն, ուր մնաց, որ ընտրություններում կարողանան պատվավոր տեղ զբաղեցնել։

Մյուս կողմից՝ իրական ընդդիմությունը պետք է կոնկրետ կողմնորոշվի իր հետագա քայլերի ու անելիքների հարցում, վերանայի իր մոտեցումները և իրատեսական ծրագրեր առաջ մղի, որպեսզի գործող իշխանությունների՝ անգործունակ ճանաչվելուց հետո ճանապարհ բացվի ոչ թե կոնկրետ իրենց համար, այլ քաղաքականության համար, որովհետև այն ամենը, ինչ երկուսուկես տարի անում է այս իշխանությունը, տասնյակ հազարավոր կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից։ Ու շատ կարևոր է, որ իրական ընդդիմությունը ներկայացնող ուժերը կարողանան մի կողմ դնել մանր-մունր տարաձայնությունները և իրենց ներուժը միավորեն ձախողված իշխանություններին ասպարեզից հեռացնելու և Հայաստանի վերականգնման օրակարգի շուրջ։ Եթե իսկապես դա ցանկանում են»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Վազգեն Մանուկյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս «Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն». Ռուբեն Վարդազարյան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդ բերած ավտոբուսների ու միկրոավտոբուսների գումարը իշխանությունը վճարեց բյուջեի հաշվին. կառավարությունը նախագիծն ընդունեց Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ապա պետք է ինքնասպանություն գործեին. Քոչարյան Ռուսաստանում հերթական ահաբեկչությունն է կանխվել Չեմ պլանավորում սեփական կուսակցություն ստեղծել. Քոչարյան «Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք. հասկանո՞ւմ եք, որ այլևս էսպես ապրել չի լինում, չնայած, որտեղի՞ց հասկանաք». հերոս Ալբերտի հոր գրառումը Վազգեն Մանուկյանը հարցաքննվել է. ի՞նչ որոշում է կայացվել ՀՀ իշխանությունները կարող էին ծրագրել Արցախում պարտությունը. Քոչարյան․ «ՏԱՍՍ» Հրաժարվում եմ Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից. գնդապետ Արայիկ Մուրադյան Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել Բոլիվիայում ուսանողական հավաքի ժամանակ ճաղաշարքը փլուզվել է. կա 7 զոհ (տեսանյութ) Եթե ինձ կալանավորեն, շարժումը կշարունակվի. Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ (տեսանյութ) «Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան կազմակերպել է աներձագի միջոցով. «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել պարզապես անհնար է․ Վարոսյան Կառավարությունը կորոնավիրուսի վարակի տարածման աղբյուր է դառնում. «Ժողովուրդ» «Իմ քայլում» դեմ են կառավարման համակարգը փոխելուն. «Հրապարակ» «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. մեկ օր ջուր չի լինելու Ինչու է Հայկ Սարգսյանը մեկնել Իրան. «Ժողովուրդ» Հակառուսական բլոկի ուժերին հանձնարարություն է իջեցվել հակառուսական ալիքը թեժ պահել. «Փաստ» Ինչու տեղի չի ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի միջև հանդիպումը. «Հրապարակ» Փաշինյանն ու իր թիմը բանակ չեն ուզում ունենալ. «Փաստ» Ըստ իշխանությունների, այսօր իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. «Հրապարակ» «Ողջույն, մարտ». Լիլուն ներկայացել է դասական ոճում (լուսանկար) Ինչպես են անցնում «Ֆեյք պապա» նախագծի նկարահանումները. Tert.am Life «Դաշտը շատ է լցվել համարձակ աղջիկներով»․ Էվա Խաչատրյան (լուսանկարներ) Ժաննա Բուտուլյանի գարնանային լուքը Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին. Միքայել Մինասյան Չաուշեսկո պերֆորմանսից ուշաթափվողներն ասելիք չունե՞ն. Նարեկ Մարգարյան Սինդի Քրոուֆորդի դստեր անկեղծ ֆոտոշարքը Հայաստանում կարտոֆիլը թանկացել է 12.2, իսկ թարմ բանջարեղենը՝ 30.1 տոկոսով Մարտի 4-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan