Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ

Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookՏարածաշրջանային լայն համագործակցության ինքնախաբեությամբ տառապող շրջանակներին ուզում եմ հիշեցնել, որ նման վտանգավոր թեզերը հետեւողականորեն հրապարակ են նետվում թյուրքական քարոզիչների կողմից։

Վերջին, ամենաուշագրավ փաթեթավորումն արել էր Թուրքիայի նախագահը իր 6-ակողմ «պլատֆորմի» առաջարկով, որտեղ Հայաստանին «մեծահոգաբար» տեղ է առաջարկվում՝ «խելոք պահելու» դիմաց։

Այո, տարածաշրջանային ինտեգրված պլատֆորմների օրինակներ կան՝ Բենիլյուքս, Մերձբալթիկա, Պիրենեյներ, Սկանդինավիա։

Մարդ, ով իրեն հայ է համարում, որքան տգետ կամ միամիտ պետք է լինի, որ հավատա Հարավային Կովկասի նման հեռանկարին՝ Հայաստանի արժանապատիվ գոյությամբ։

Մոռացե՛ք։ Մեր տարածաշրջանն անգամ Բալկաններ չեն, որ նման հույսեր ունենաք։

Տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ստեղծված իրավիճակում ենթադրելու է Հայաստանի պետության դե ֆակտո չգոյություն եւ Արցախի վերջնական հայաթափում։

6 երկրների շարքում մեզ վերապահված է լինելու միայն վերջին հորիզոնականը։

Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում