Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար
17/01/2021 15:04
Նմանատիպ
ՀՈՒՆՎԱՐԻ 16. ԵՐԵՎԱՆ. TIMES.AM Թուրքիայի հարավարևմտյան Մարմարիս քաղաքում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կառուցվող ամառային պալատը կարժենա 640 միլիոն լիրա (85,6 միլիոն դոլար), գրում է թուրքական Ahval-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, միլիոնավոր լիրաներ արդեն իսկ ծախսվել են 300 սենյականոց շինության վրա, և ևս 20 մլն լիրա կհատկացվի 2021 թվականին։
Էրդողանի պալատի շինարարությունը, ինչպես նշում է աղբյուրը, ընդդիմադիր օրենսդիրների և շրջակա միջավայրի պաշտպանների խմբերի շրջանում քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել։
Նշվում է նաև, որ Էրդողանի գլխավոր նախագահական պալատը կառուցվել է 615 մլն դոլարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում