ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը

ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՁմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈՒ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում իրականացվելու է ընտրություն:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում