AM | RU
USD
EUR
RUB

Միանում եմ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookՀամալսարանականները նախաձեռնել են զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու և զոհվածների ընտանիքներին աջակցելու շարժում: Հիմա մենք չունենք պետություն, որ կզբաղվեր այս հարցով: Շնորհակալություն, որ Համալսարանում հասկացան` զոհված տղաների ընտանիքների կյանքն իմաստավորել է պետք, զոհված տղաների սխրանքը պատմության համար արձանագրել է պետք, զոհված տղաների գործի ու նրանց երազանքների մասին պատմել է պետք: Զոհվածների ընտանիքներն ու հայ հասարակությունը, ապագա սերունդները պետք է իմանան, որ տղաներն իրենց կյանքն անիմաստ չեն զոհաբերել, տղաներն իրենց կյանքը զոհաբերել են, որ հայ ժողովուրդը կառուցի այն պետությունը, որի մասին իրենք են երազել:

Մենք բոլորս պարտք ունենք զոհված տղաների և նրանց ընտանիքների առջև: Մեր պարտքի անունն է` ուղղել մեր պետության մեջքը, վերականգնել պատիվն ու արժանապատվությունը, ստեղծել երազանքի Հայրենիքը: Այն Հայրենիքը, որի համար տղաները զոհվեցին: Հայերի կյանքն իմաստավորելու այլ տարբերակ մենք ուղղակի չունենք: Այս նախաձեռնության հեղինակները համալսարանական կամավորականներն են, որ պատերազմի առաջին իսկ ժամերից մեկնեցին Արցախ:

Տղաներին ես հանդիպել եմ հոկտմեբերի 1-ին Ստեփանակերտում, երբ զենք էին ստանում, որ շարժվեն հյուսիսային ուղղությամբ: Պատերազմի ընթացքում Վահագն Վարագյանի հետ խոսել ենք մի քանի անգամ` հեռախոսով, շատ կարճ: Տղաները ռազմաճակատում էին հաղթելու համար, հավատում էին, որ հաղթանակը մերն է լինելու: Ցավոք, պատերազմը հայերի համար ավարտվեց ողբերգական հետևանքներով: Պատերազմն ավարտվեց ողբերգությամբ, որովհետև օրվա իշխանությունը դավաճան և ապաշնորհ ստահակների խմբակն էր:

Համալսարանական կամավորներից Գևորգ Արշակյանը զոհվեց պատերազմի վերջին օրերին` Շուշիի մատույցներում: Գևորգն այս նախաձեռնության հեղինակների ընկերն է, մարտական ընկերն է: Որևէ մեկը կասկած չունի, որ եթե Գևորգը չզոհվեր, ինքն անձամբ էր նախաձեռնելու այս շարժումը: Հանուն Գևորգի հիշատակի հավերժացման, հանուն Գևորգի գործի շարունակության, հանուն Գևորգի գործի ապրեցման` պետք է նեցուկ լինենք զոհվածների ընտանիքներին, պետք է շարունակենք Գևորգի և մյուս զոհված տղաների կյանքի գործը: Ոչ մեկը չպետք է մոռացվի, ոչ մեկը: Ոչ մեկի երազանքը չպետք է անէանա: Ես նույնպես միանում եմ այս նախաձեռնությանը` համարելով, որ սա այն ամեափոքր ծառայությունն է, որ ես կարող եմ մատուցել զոհվածների ընտանիքներին և զոհված տղաների հիշատակին ու գործին:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Image may contain: 13 people, people standing, beard and outdoor

Լրահոս
Հենց այս պահին ադրբեջանցի "խաղաղապահ" զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում. Բագրատյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով «Կատարելություն, գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը «Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ) Գորիս Կապան ճանապարհը վերջնականապես անցնում է թշնամուն Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել COVID-19-ի և մարդու արյան խմբի միջև եղած կապը Բրիտանիայում նկատվել է «օդում լողացող նավ». ինչպե՞ս են բացատրում երևույթը գիտնականները Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Կենացդ խմեմ» երգի տեսահոլովակը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում Ներկայացվել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (տեսանյութ) Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (տեսանյութ) Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ «Այդ ամենը կեղծ տեղեկատվություն է». Պառավաքարի գյուղապետ Հաշվարկի հաշվիչն այլևս միացված է. Արշավիր Ղարամյան Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը Նախագահի պահվածքն առնվազն տարօրինակ է, փորձում է երկու կողմերին գոհացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան Ադրբեջանցիները պահանջել են, որ հայ տղաները դուրս գան բարից․168.am Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել Ոստիկանության գնդապետը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան Նախագահը տեղում չէ, չի ընդունել զինվորականներին Սերժ Սարգսյանի օրորք հայկական շախմատը փայլել է. Սմբատ Լպուտյան Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատուն ընդդիմության հանրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արմեն Սարգսյանը վախեցավ կանգնել բանակի կողքին․ վախն արդարացում չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan